12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Երեւանյան ամառ 2014. Նոր Նորքում ամփոփվել է բակային ճամբարների առաջին փուլը

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում «Երեւանյան ամառ 2014» ծրագրով իրականացվող բակային ճամբարների առաջին փուլն ամփոփվել է համերգային մեծ ծրագրով։ Տիգրան Մեծի այգի հարյուրավոր նորնորքցիներ էին եկել՝ վարչական շրջանի տարբեր զանգվածներից։ Միջոցառումը մեկնարկել է մի քանի բակային ճամբարների երեխաների, Նոր Նորքի մշակույթի կենտրոնի ու արվեստի դպրոցի սաների ելույթներով, այնուհետ շարունակվել է հանրահայտ երգիչների կատարումներով. Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի հրավերով միջոցառմանը ելույթ են ունեցել Նարեկ Բավեյանը, Վարդան Բադալյանը, Օլգա Այվազյանը, Լիաննան։ Համերգային ծրագրում ներառված էր նաեւ կրկեսային ներկայացում։

Համերգի ավարտին բակային ճամբարների պատասխանատուներն ու ամենաակտիվ մասնակիցները, ինչպես նաեւ շարադրության, նկարչական, շախմատի մրցույթներում հաղթողները պարգեւատրվել են եւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ ստացել խրախուսական նվերներ։

 

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ