15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Երբ են վնասակար դառնում կաթնամթերքն ու մսամթերքը. մասնագետ/վիդեո/

 Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի տնօրեն Արման Գևորգյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց սննդի արտադրման և պահպանման ստանդարտների մասին:

’’Մենք ունենք կառավարության որոշումներ, հաստատագրված կարգեր, ստուգումը իրականացվում է կոմպլեքս անվտանգության ցուցանիշների առկայությամբ: Անվտանգության ցուցանիշները բաժանվում են հինգ խմբերի’’,-նշեց Գևորգյանը:

Նա նկատեց, որ հանրապետության տարածքում տեսուչները կատարում են ուսումնասիրություններ և հայտնաբերում են շեղումներ: Ըստ բանախոսի կաթնամերքը կամ մսամթերքը արտադրվում է ստանդարտին համապատասխանովող պայմաններում, ապա այն պետք է տեղափոխվի նաև համապատասխան ստանդարտներով, քանի որ օդի ջերմաստիճանը կամ խոնավությունը կարող են տեղափոխման ժամանակ փչացնել տվյալ մթերքը:

Անդրադառնալով աոռողջության վրա ուղղակիորեն անդրադարձող, մանրեաբանական խնդիրներով հագեցած մթերքներին Գևորգյանը ասաց.

“Քանի կա առաջարկը գետնից առևտուր անելու, մինչև այն պահը քանի մարդը կարող է մեքենայի բեռնախցիկից գնել միս, գետնից գնել պանիր խնդիրը չի վերանալու…”

Մանրամասները` Henaran.am-ի  տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ