06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ի՞նչ է խոստացել վարչապետը բանակում մահացածների մայրերին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել է խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներին: Վարչապետը լսել է ծնողների պահանջները և խոստացել կրկին անգամ ընթացք տալ գործերին: Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը նշեց.”Մենք նշել ենք, որ մեր տղաները մահացել են Ղարաբաղում և խնդրել Գերագույն հրամանատարին տալ այս հարցի լուծումը: Եթե Ղարաբաղը Հայաստանի կազմում չէ ,ի՞նչու են մեր տղաները գնում Ղարաբաղ սպանվում ու բոլոր գործերը մնում են չբացահայտված…..”:

Վարչապետը խոստացել է հանդիպում  կազմակերպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, նշելով, որ միայն բանակի  Գերագույն հրամանատարը կտա բոլոր հարցերի պատասխանը:

Մահացած զինծառայողների ծնողները դեռ սպասում են Արդարադատության հաստատմանը…հույս ունեն, որ նախագահը կտա իրենց հարցերի պատասխանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ