06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

”Արմավիր” ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքում որևէ մեկի մոտ ”սուր մենինգիտ” չի ախտորոշվել

Առողջապահության նախարարության հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ”Արմավիր” բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում ”սուր մենինգիտ” ախտորոշմամբ հիվանդներ կամ մենինգիտի կասկածելի դեպքեր չկան:

 Ներկա պահին ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացված է 18 հիվանդ`   ”աղիքային վարակ” ախտորոշմամբ։ Բոլոր 18 հիվանդի մոտ առկա են աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններ, որոնք, ըստ լաբորատոր հատազոտության արդյունքների, որևէ առնչություն չունեն էնտերովիրուսների հետ։ Միայն 4 հիվանդ է ունեցել նաև գլխացավ, նրանցից 2-ի մոտ հայտնաբերվել է պայմանական ախտածին հարուցիչ (Klebsiella): Հիվանդները միմյանց հետ համաճարակաբանորեն կապված չեն, խմբակային հիվանդացման դեպքեր չեն արձանագրվել: Հիվանդացության նման ցուցանիշները բնորոշ են այս սեզոնին։ 

Արմավիրում համաճարակային նման իրավիճակի հետ կապված անհրաժեշտություն չկա բակային համայցեր, ինչպես նաև մանկապարտեզներում օրը 2 անգամ ջերմաչափում կատարելու, ինչը չի արվում: 

Հունիսի 1-ից հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Արմավիր բժշկական կենտրոն է դիմել 5 հիվանդ (տեղեկատվությամբ նշված 10-ի փոխարեն), որոնց  մոտ  ախտորոշվել է ”սուր մենինգիտ” և տեղափոխվել են  Երևանի բժշկական կենտրոններ: Հիվանդները տարբեր հասցեներից են և համաճարակաբանորեն իրար հետ կապված չեն: Նշված բոլոր հիվանդները դուրս են գրվել հիվանդանոցներից առողջացումով:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ