13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Առկա խնդիրների լուծման համար Սահմանադրությունը պետք է զարգանա

”Հասարակական հարաբերությունները զարգանում են, հետևաբար նաև օրենսդրությունը, դրանք կարգավորող մեխանիզմները պետք է զարգանան: Այն խնդիրները, որոնք արդեն իսկ արդիական են, դրա համար պետք է զարգանա Սահմանադրությունը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ի պատասխան հարցի, թե չի կարծում, որ երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակում նախ անհրաժեշտ են այդ խնդիրները լուծել, ապա անցնել սահմանադրական բարեփոխումների: Հիշեցնենք, որ նման կարծիք են հայտնել խորհրդարանական և արտախորհրդարանական գրեթե բոլոր ուժերը` հրաժարվելով մասնակցել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներին:

Սահակյանը վստահեցնում է` մեր երկրում իշխանությունը ժողովրդին է պատկանում միշտ:  ”Կա երկու տեսակ, երբ ժողովուրդը իր իրավունքներն ու լիազորություններն իրացնում է մեկ ուղղակի, մեկ անուղակի միջոցով, ուղղակի միջոցը ընտրություններն են, իսկ անուղղակին, երբ ընտրությունների միջոցով համայնքի ղեկավարը, ավագանի, քաղաքապետ, նախագահ տալիս են որոշակի լիազորություններ, ու այդ լիազորությունների հերթականությունն, ըստ Սահմանադրության, կանոնակարգվում է: ”Միանշանակ իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց մենք պետք է այդ մեխանիզմները գտնենք`ինչպես իրացնի ժողովուրդը իրեն տրված լիազորությունները, ոչ թե ժողովուրդը գնա ընտրված կամ չընտրված իշխանավորի հետևից, պահանջի, այլ այնպիսի մեխանիզմներ լինեն, որ այդ իշխանավորն արդեն իսկ պարտավորված լինի իր վրա դրված լիազորություններն իրականացնել”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ