06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Իմ որդու ձեռքերին արյուն չկա.”Հարսնաքարի” գործով Գարիկ Մարգարյանի մայրը հուսահատ է /վիդեո/

“Հարսնաքարի” գործով դատապարտված Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը շարունակում է պայքարել որդու պատժաչափը փոխելու համար: Այսօր Նախագահական նստավայրի մոտ նա բողոքի ակցի էր իրականացնում: Գարիկ Մարգարյանի մայրը՝ պատրաստ է դիմել անգամ ծայրահեղ քայլերի, որ իր փոխանցմամբ՝  հասնի արդարության:

Գարիկի մայրը պնդում է, որ իր որդին կապ չունի Վահե Ավետյանի մահվան հետ, նա միայն միջին ծանրության մարմնական վնասվածք է Տուժող Արտակ Բայադյանին.” Հենց առաջին օրվանից ես իմ տղուն մի հատ հարց եմ տվել՝ տղա ջան դու Վահե Ավետյանի մահվան հետ կապ ունե՞ս…իմ տղեն ինձ ասելա՝ մամա ջան Աստծո դեմ ես մաքուր եմ, իմ ձեռքերի վրա մահ չկա մամա ջան, իմ ձեռքերին արյուն չկա…Ու ես հավատում եմ իմ տղուն”,-պատմեց հուսահատ մայրը:

Հիշեցնենք, որ Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը գործով վեց մեղադրյալներին՝ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին դատապարտել էր 12 տարվա ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի: Ամբաստանյալները մեղադրվում էին մի խումբ անձանց կողմից առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի՝ Վահե Ավետյանի մահը (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետեր), մի խումբ անձանց կողմից երկու կամ ավելի անձանց առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և (ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր) և ծեծի մեջ ( ՀՀ քրեական օրենսգրքի118-րդ հոդված):

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ