02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հայերը պեղել են ծովի գաղտնիքները. ծովային թանգարանի կարևորության մասին /վիդեո/

Հայերը  լեռնաբնակ ժողովուրդ են, սակայն ծովը ու ծովի անսահմանության մեջ հարատևորեն վետվետացող արժեքները միշտ հմայել ու գերել են հային: Հայերը ոչ միայն հմայվել, այլ նաև տիրել են ծովում ՝ տալով բազմաթիվ ծովակալներ և ստեղծելով ծովի մասին հարուստ պատմություն:

Henaran.am-ի թղթակցի զրուցակիցը “Այաս” ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, “Կիլիկիա” առագաստանավի նավապետ  Կարեն Բալայանն է:

Նավի ստեղծմանը զուգահեռ նավապետի գլխում ծնվեց ևս մեկ երազանք՝ ստեղծել ծովային թանգարան.”Տարիների ընթացքում մենք հավաքել ենք հսկայական նյութեր, ես օրինակ ինձ հանցագործ կզգամ եթե չպատմեմ ու չցուցադրեմ էն ինչ որ այս տարիների ընթացքում մենք գտել են՝ հայերի ու ծովի կապի մասին”,-պատմեց նավապետը:

Ծովի գաղտնիքների մասին բավականին հարուստ պատմություն կարող է ցուցադրել դեռևս չգործող թանգարանը: Բալայանը նշում է, որ եթե չստեղծվի թանգարանը՝ դա կնշանակի “Կիլիկիա” նավի կործանումը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ