Ես բարոյական իրավունք ունեմ. Գագիկ Հարությունյանը մեկ հարց ունի քաղաքական ուժերին /վիդեո/
”Դրանք քաղաքական հարթակում հնչած կարծիքներ են, ես որևէ մեկի հետ քաղաքական հարթակում չեմ փորձել դիմախոս կամ ընդդիմախոս լինել, իսկ իրավական հարթակում որևէ մեկը չի փորձել հիմնավորել հակառակը”,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ընդդիմախոսները պնդում են, որ երկրում նախևառաջ պետք է սոցիալ-տնտեսական խնդիրները լուծել, ապամտածել սահմանադրական բարեփոխումների մասին, ասաց ՍԴ և Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Դիտարկմանը, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են այդպես պնդում, Հարությունյանը խորհուրդ տվեց քաղաքական հարթակներում գտնել այն հարցադրման պատասխանը. ՛՛Բոլորին ընդամենը մեկ հարց եմ տվել՝ ո՞րն է այսօր մեր երկրի համար ամենասուր խնդիրը: Սկսենք արտագաղթից, սոցիալական վիճակից և այլն: Փորձենք վերլուծել, տեսնել՝ որո՞նք են պատճառները: Դուք, որպես լրագրող, որևէ մեկից լսե՞լ եք, որ բացի իշխանությունն է մեղավոր, այլ պատճառներ:
Ես բարոյական իրավունք ունեմ այս մասին խոսելու, որովհետև դեռևս 1998 թվականին ես փորձեցի անվտանգության խորհրդի առջև հարց բարձրացնել, որ այսօր և տարիներ հետո ՀՀ-ի համար ամենալուրջ սոցիալական խնդիրը դառնալու է արտագաղթը, եկեք այսօրվաից անվտանգության խորհրդի մակարդակով մենք քննարկման առարկա դարձնենք և փորձենք մեխանիզմներ մշակել, այն ժամանակ շատերը կարծեցին, որ դրա անհրաժեշտությունը չկա՛՛: ՍԴ նախագահը համոզված է՝ ցանկացած մեկին կարող է ապացուցել, որ արտագաղթի արմատները հասնում են մինչև Սահմանադրություն:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: