17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մենք ապրում ենք Մեծ Բաբելոնի՝ խառնակչության ժամանակներում

ԲԱԲԵԼՈՆ- կոչվում է՝ խառնակչություն. այսինքն՝ չար ու բարու դիտմամբ խառնակում: Մենք ապրում ենք Մեծ Բաբելոնի ժամանակում: Եվ որպեսզի մեր հավատը չկորցնենք, քանի որ Մեծ Բաբելոնը իր նյութապաշտիկ փայլերով՝ հմայում է դեպի հավատի վերացման, ապա հարկ է մեզ հաճախակի պահքերով, ծոմով և աղոթքներով՝ ՄԵԿՈՒՍԱՆԱԼ խառնակչության հմայանքներից, առավել փարվել մեր Փրկիչ Աստծուն և բարի գործերի մեջ մեր սիրտը հաստատել:

Այդպես, Տիրոջ հետ ամեն օր ջախջախելով Սատանայի բամբասանքները, մինչև հաղթանակ:

Տիրոջ ողորմած զորակցությունը աղերսենք մեր ժողովրդի համար, որպեսզի Ավետարանով Առաջնորդվի, որը և Կյանքի Սահմանադրությունն է՝ Աստծո Բան-ով /Բանականությամբ/ մեզ տրված: Ճշմարիտ որ՝ ՛՛Երանի պիտի լինի բոլոր նրանց համար, ովքեր լսելու ականջ ունեն և գործելու որդիական սեր՛՛:

Աստծո զորությամբ երեխան անգամ կարող է հաղթանակել կատաղի ոհմակներին: Միմյանց քաջություն մաղթենք՝ Աստծո առաջնորդությամբ:

՛՛եթե իմ վրա ճակատամարտի՛ ելնեն, միևնո՛ւյնն է, հույսս Քո՛ վրա է, Տե՛ր՛՛:
ՍԱՂՄՈՍ ԻԶ (26)

Քրիստոսով լինենք ամեն պահ և նույնը մաղթենք միմյանց:

Մաքսիմ Ոսկանյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ