11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մարմնական վնասվածք չեմ ստացել, հագուստս չի պատռվել, ընդամենը աչքերս էին մրմռում. տուժող ոստիկան /լրացված/վիդեո/

 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյան և ընկերներ քրեական գործով դատական նիստը: Այսօր դատարանում կհարցաքննվեն վկաները: Առաջինը դահլիճ հրավիրվեց է տուժող ոստիկան Անդրանիկ Առաքելյանը: Որը պատմեց նոյեմբերի  5-ին տեղի ունեցածի մասին.”Շանթ Հարությունյանը մահակով խփեց գումարտակի հրամանատար`  Գեղամ Խաչատրյանին, կողքին էլ սպիտակ սպորտային համազգեստով տղա էր”,-ասաց տուժողը:

Շանթ Հարությունյանը հարց ուղղեց վկային ցանկանալով ճշտել, թե վերջինս հիշում է` ինքը ում հետ էր խոսելով դուրս գալիս ազատության հրապարակից: Վկան նշեց, որ չի հիշում: Ամբաստանյալը փորձեց հիշեցնել, որ ինքը քայլում էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ:

Վկան չի կարողանում հիշել, դեպքի օրվա որոշ մանրամասներ, սակայն հիշում է երբ հնչեց առաջին պայթյունը.”Բայց չեմ կարող ասել ով արեց”:

Պաշտպան Կարեն Քալանթարյանը հարց տվեց գործով տուժող  ճանաչված` գումարտակի հրամանատարի տեղակալ`  Առաքելյանին: Պաշտպանը փորձեց ճշտել, թե ինչ գործողություններ էր իրականացվում սպիտակ, սպորտային հագուստով տղան: Տուժողը շարունակ ասում էր, որ իր աչքերը մրմռում էին արցունքաբեր գազի բաց թողնման պատճառով և ինքը չէր կարողանում շատ բան տեսնել:

Ամբաստանյալ Տիգրան Պետրոսյանն էլ նշեց, որ ինքը չի նկատել, որ ոստիկանները սրբեն աչքերը առհասարակ:

Շանթ Հարությունյանը նշեց, որ Սովետական ժամանակաշրջանում մարդկային հոծ բազմությունը երբ անցնում էր փողոցով կարող էր մի դրոշակով կամ պաստառոց դադարեցնել երթևեկությունը և հատել փողոցը: Վկա Առաքելյանից նա փորձեց ճշտել` այդ կարգը գործում է դեռ:

Վկան նշեց, որ հետիոտնի համար նախատեսված անցում մոտակայքում եղել է:

Շանթը նշեց, որ վերևում պիտի իրենք պրովակացիայի ենթարկվեին, այդ պատճառով էլ նա փորձել է շուտ անցնել մայթը և ընկերների հեռշտ միասին այն հատել է ավելի ներքևից:

“Մարմնական վնասվածք չեմ ստացել, հագուստս չի պատռվել, ընդհամենը աչքերս էին մրմռում”,-պատասխանելով ամբաստանյալներից` Լիպարիտ Պետրոսյանի հարցին ասաց տուժողը:

Այս պատասխանը դահլիճի կողմից ընդունվեց բուռն ծափերով և բացականչություններով:

Տուժողի  հարցաքննությունից հետո Շահեն Հարությունյանի փաստաբան՝ Ինեսա Պետրոսյանը դատարանին խնդրեց դատական նիստը հետաձգել, պատճառաբանելով, որ իր պաշտպանյալը վատ է զգում:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 16-ին ժամը 12:00-ին:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ