12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արմեն Սարգսյանը մի քանի տասնյակ մլն դոլար է ներդրել Ադրբեջանում. ուշագրավ հայտարարություն /տեսանյութ/

«Ինձ, Կոնստանտին Տեր-Նակալյանին, Նարեկ Մալյանին և Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու նպատակը մեզ որպես խմբավորում ներկայացնելն էր, նման հրահանգ է իջեցվել Ոստիկանություն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը: Վերջինս նաեւ նշեց, որ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումը տևել է 16 ժամ և կարևոր հանգամանք է նաև բանակցություններից հետո հնգակողմ հայտարարությունում առկա նախադասությունը՝ պետք է պահպանվի կոնֆիդենցիալությունը, այսինքն, բանակցություններն ընթանան գաղտնի ռեժիմով:

«Սա հերթական ապացույցն է: Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, որ հիմա բանակցություններն ընթանում են ոչ թե հող հանձնել-չհանձնելու, այլ Արցախում Ադրբեջանի քաղաքացիներին բնակեցնելու մասին: Սա է պայմանավորվածությունը, որն արդեն ձեռք է բերվել և ապագայում քննարկվելու է դրա ժամանակացույցը»,- ասաց Արթուր Դանիելյանը:

Արթուր Դանիելյանն ուշագրավ հայտարարություն արեց նախագահ Արմեն Սարգսյանի առնչությամբ, ով տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող ներդրում է արել Ադրբեջանի նավթագազային բիզնեսներում։ Դանիելյանի խոսքով՝ Արմեն Սարգսյանի շահերն ու  հայկական բանակի շահերը հակասում են։

Մանրամասնները տեսանյութում։

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ