22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ինչով էր պակաս էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը տրանսպորտի պայքարից

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ էլեկտրաէնեգիայի թանկացման դեմ պայքարը տրանսպորտի թանկացման պայքարի նման հաջողություն չունեցավ տարբեր պատճառներով: ՛՛Տրանսպորտի թանկացումը զուգադիպեց Րաֆֆի Հովհաննիսյանի շրջանի ակտիվության մարման հետ, երբ կար շատ ցայտուն արտահայտված դժգոհ զանգված, որը բավարարված չէր մարման գնացող պրոցեսով, եկավ տրանսպորտինն ու, ես կարծում եմ, որ դա ուղղակի զուգահեռ բողոքը միավորեց ու ավելի զանգվածային ու հետևողական դարձավ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազգագետը:

՛՛Կար ցայտուն արտահայտված բողոք, որը կրկնակի սնուցում էր ստանում Րաֆֆու նահանջողական գործողություններից, ինքն ավելի բորբոքված էր՝ ընդհանրապես հույս ունենալով, որ գուցե կարող է շատ ավելի ծավալուն դեպքերի վրա ազդել, եթե նույնիսկ նախագահ չի դառնում, բայց հենց այնպես նահանջ չլինի, դա տարավ նաև այդ պահին առաջացած հիմնական բողոքի որոշման դեմ՛՛,-բացատրեց Խառատյանը:

Երկրորդ պատճառն, ըստ նրա, այն է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը եղավ մի շրջանում, երբ բողոքավոր զանգվածը մի քանի ճակատով է աշխատում: ”Այդ ճակատներն էլ բոլորը պահանջում են ջանքեր, ժամանակ, եռանդ, գիտելիք, կազմակերպվածություն: Այնպես չի լինում, որ մարդիկ մեկը թողնեն, վազեն մյուսի հետևից՛՛: Ազգագրագետը թվարկեց այս օրերին իրենց բողոքի ձայնն արտահայտող խմբերը՝ ՛՛Դեմ եմ՛՛, էկոլոգիական մի շարք խնդիրների, Աֆրիյանների տան ապամոնտաժման դեմ պայքարող խմբերը: Իսկ Աֆրիկյանների տունը, Հրանուշ Խառատյանի խոսքով, ոչ թե միայն կոնկրետ այդ մշակութային արժեքի, այլ ամբողջ Հայաստանի մշակութային արժեքների պաշտպանությունն է:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ