14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սպասվում է 37-38 աստիճան տաքություն. շոգ է լինելու /վիդեո/

Այս տարվա ապրիլից-մինչեւ հունիս Հայաստանում գրանցված տեղումները նորմային մոտ են եղել: Այս մասին լրագրողներին “Տեսակետ” մամուլի ակումբում ասաց արտակարգ իրավիճակների նախարարության

“Հայպետհիդրոմետ” ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքով, ամառը դեռ նոր է սկսվում եւ հենց այսօրվանից օդի  ջերմաստիճանը 2-3 աստիճան կբարձրանա: Մինչեւ հուլիսի 14-ը կլինի առավելապես առանց տեղումների եղանակ: “Չի բացառվում որ առանձին վայրերում անձրեւ լինի, որից հետո շոգ եղանակ է լինելու”,-ասաց տիկին Պետրոսյանը:

Վաղը՝ հուլիսի 11-ին Արարատյան դաշտավայրում սպասվում է մինչեւ 36 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում՝ 29 աստիճան:

Հուլիսի 12-13-ին առավելագույն աստիճանը կհասնի 37 աստիճանի, իսկ 14-ին եւս մեկ աստիճան կբարձրանա:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ