03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վարչապետը նախարարին հորդորեց անկեղծ լինել. ակցիա կառավարության շենքի մոտ /վիդեո/

Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա կազմակերպած “Նաիրիտ” գործարանի աշխատակիցներին հանդիպեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու էներգետիկայի բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նշենք, որ աշխատակիցներն այս անգամ որոշել են անժամկետ ակցիաներ անել՝ պահանջելով չվճարված աշխատավարձը:

Նախարարը երբ բողոքավորներին ասաց, որ ինքը ցանկանում է պարզ խոսել, ՀՀ վարչապետը հորդորեց՝ ասելով անկեղծ լինել: Նախարարն էլ շարունակելով՝ ասաց, որ մինչեւ սեպտեմբեր չեն կարողանալու աշխատավարձ վճարել:

“Ձեռնարկությունը 2300 աշխատող, եւ այս պահին աշխատավարձը 1 մլն դոլարից ավելի է կազմում:Պետությունը այս պահին այդ գումարը չունի”,-ասաց նախարարը:

Մանրամասները  տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ