09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Շուշան Պետրոսյանի ամենամեծ զենքը. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ:

 –Ձեզ հետ իմ ողջ զրույցի ընթացքում հիշում էի Վազգեն Սարգսյանի հետեւյալ խոսքերը` ոչնչից չեմ վախենում, վախենում եմ միայն մի բանից, որ ժողովուրդս ինձ հանկարծ սխալ չճանաչի: Իսկ դա իրոք հայրենասեր անհատի համար ողբերգություն է: Դուք չհասկացված լինելու վախ չունե՞ք:
   -Նախկինում ունեի, հիմա՝ ոչ: Երբ մեկ տարի առաջ իմ դեմ հարձակումներ սկսվեցին, դրանք ինձ համար անակնկալ էին ու շատ ցավեցնող: Մանավանդ որ հոգեբանական ծանր վիճակում էի՝ հորս էի կորցնում: Իմ դեմ ուղղված այդ հարձակումները դաժան քայլեր էին: Ի վերջո, ես արվեստի մարդ եմ, իսկ արվեստագետը մի նուրբ անոթ է, որը կարող է եւ փշրվել: 
   

Հետո հասկացա, որ իմ ժողովուրդը այդ մի քանի պատվեր կատարողները չեն, կայքերով զազրախոսություններ տարածողները չեն: Ու այսօր այլեւս ուրիշ իրավիճակ է, այսօր ես տեսնում եմ, թե ինչպիսի վերաբերմունք ունի իմ ժողովուրդն իմ հանդեպ, եկեք միասին դուրս գանք, շրջենք Հայաստանով ու կհամոզվեք, որ ես նման վախ չեմ կարող ունենալ:

   Գիտե՞ք որն է իմ ամենամեծ զենքը. չէ, երգս էլ չէ, իմ զենքը երկիրս սիրելն է: Իսկ դա աքսիոմ է, անքննելի մի բան: Ես սիրում եմ իմ երկիրը, ու իմ հորդորն է՝ սիրեք Հայաստանը, նա շատ հին է, նա մեծ խորհուրդ ունի իր մեջ ամբարած, նա շատ թանկ է:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ