18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Օսիպյանը կարողա՝ ասելա ինձ, որ հեսա պրովոկացիա ենք անելու, տանենք, տղուդ ու քեզ սպանենք. Շանթը հայտարարեց/վիդեո/

 Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շաունակվեց Շանթ Հարությունյան և ընկերներ գործով դատավարությունը: Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ ոստիկանները սադրել են իրեն.  “Ոստիկանն իրավունք չունի պրովոկացիա անի, ես դեպքից հետո խնդրեցի, որ քննչական գործողությունները կատարի երրորդ մարմին, ճիշտ է՝ իրենք էլ պատվեր կկատարեին, բայց մեկ ա՝ դա մերժեցիք։ Ստացվում ա՝ ոնց որ երկու թիմ ֆուտբոլ խաղան, մի թիմի մարզիչը դառնա սուդյան։ Դա քաղաքական հաշվեհարդար էր, ոստիկանները պրովակացիա են արել. իրանց ընկերներն էլ գործը կոծկել են։ Սենց ա՝ ԿԳՆ-ն զակազ ա իջացնում, ոստիկանը բռնում ա, քննիչները միակողմանի քնություն են անում, դատավորն էլ հաստատում ա”,- նշեց  Շանթ Հարությունյանը։

Ապա Շանթ Հարությունյանը անդրադարձավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի օրերս  արած  հայտարարությանը, ըստ որի  կան ակտիվիստներ որոնք, ոստիկանների հետ վեճ են հրահրում, որ հետո եվրոպական երկրներից քաղաքական ապաստան խնդրեն։

“Դա ասում են՝ ունենալով էդ պրակտիկան. ոստիկաններն ինձ հունից եկել, հանել են… հո ես ռոբո՞տ չեմ, թող հայտարարեն, որ ոստիկանը կարա սադրի։ Էդ օրը գալիս ա, ինձ հունից հանում, հետո ասում ա՝ ինձ մի հայհոյի, ու էլ չի լսում ինձ, ասում ա՝ էս էր ինձ պետք ու գնում ա, դա իրեն ինչի՞ ա պետք, քննիչները դա պարզե՞լ են’’,- մանրամասնեց  ամբաստանյալը։

Շանթ Հարությունյանը պահանջեց, որպեսզի դատարան հրավիրվի Վալերի Օսիպյանը եւ պատմի, թե ինչ է նոյեմբերի 5-ին առանձին ասել իրեն.

“Օսիպյանը կարողա՝ ասելա ինձ, որ հեսա պրովոկացիա ենք անելու, տանենք, տղուդ ու քեզ սպանենք, կարողա՝ դա չի ասել, բայց քննիչները պարզե՞լ են, թե ինչա ասել։ Այս գործը քաղաքական է, ես իրավականով չեմ տանելու։ Օսիպյանին ինչի՞ չեն հարցրել՝ Շանթի հետ առանձնացաք, ի՞նչ էիք խոսում…”

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ Վալերի Օսիպյանը  հաջորդ դատական նիստին հրավիրվելու է դատարան։

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ