20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանրային խորհուրդը կներկայացնի նախագահին

Հանրային խորհուրդը պատրաստվում է առաջիկա լիագումար նիստին, որի օրակարգը նախապատրաստելու նպատակով հուլիսի 8-ին կայացել է ՀԽ փոքր խորհրդի նիստ: 
Օրակարգ ընդգրկվող հարցերի մի մասը Հանրային խորհուրդը նախատեսում է նաեւ ներկայացնել ՀՀ նախագահին` հուլիսին կայանալիք հանդիպման ժամանակ:

ՀԽ փոքր խորհրդի նիստում, մասնավորապես, քննարկվել են հետեւյալ հարցերը.

1. Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցը:

2. Արտագաղթի իրական չափերը, հետեւանքները եւ դրա կանխարգելմանն ուղղված քայլերը:

3. Կենսաթոշակային նոր համակարգի ազդեցությունն ուսուցիչների, առողջապահության համակարգում աշխատողների, ինչպես նաեւ այլ բյուջետային աշխատողների սոցիալական վիճակի վրա:

4. Երեւանի փողոցներում “կարմիր գծերի” օրինականության եւ ԴԱՀԿ-ի կողմից քաղաքացիների անձնական հաշիվների վրա կալանք դնելու վերաբերյալ հարցը:

5. Էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարների (Երեւանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի եւ նոր ատոմակայանի կառուցում) եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:

6. Անկախության տարիներին հանքերի վաճառքի եւ օգտագործման շահավետության հարցը:

7. Սննդամթերքի թանկացման պատճառները եւ ս.թ. հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման իրական պատկերը:

8. ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հետ կապված հարցը:

Այլ հարցեր:

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցի քննարկմանը ՀԽ հրավերով մասնակցել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նա մանրամասն ներկայացրել է գործընթացը՝ պատասխանելով խորհրդի անդամների հարցերին:

Արտագաղթի իրական չափերի, հետեւանքների եւ դրա կանխարգելմանն ուղղված քայլերի վերաբերյալ քննարկմանը ՀԽ հրավերով մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, որը ներկայացրել է նաեւ արտագաղթի վերաբերյալ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները: Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ` հարցը եւս մեկ անգամ համակողմանիորեն ուսումնասիրելու եւ ՀՀ նախագահին ներկայացնելու համար:

Ուսուցիչների, առողջապահության համակարգում աշխատողների, ինչպես նաեւ այլ բյուջետային աշխատողների սոցիալական վիճակի վրա կենսաթոշակային նոր համակարգի ազդեցության վերաբերյալ քննարկմանը ՀԽ հրավերով մասնակցել են “Դեմ եմ” նախաձեռնության անդամ մանկավարժներ Սոֆյա Հովսեփյանը եւ Շողեր Բաբայանը:

Նրանք ներկայացրել են մանկավարժների վարձատրման հետ կապված խնդիրները` “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի փոփոխությունից հետո: Որոշվել է այս հարցով նույնպես ստեղծել աշխատանքային խումբ, որը կամբողջացնի խնդիրները ՀՀ նախագահին ներկայացնելու համար: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ