19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ԱԱ-2014. Գերմանիան 7-1 հաշվով ջախջախեց Բրազիլիային և անցավ եզրափակիչ/վիդեո/

Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Բրազիլիայի հավաքականը նվաստացուցիչ հաշվով պարտություն կրեց Գերմանիայի հավաքականից:

Գրանցվեց 7-1 հաշիվ: Գերմանացիներից գոլերի հեղինակ դարձան Թոմաս Մյուլերը, Միրոսլավ Քլոզեն, Սամի Խեդիրան, երկուական անգամ աչքի ընկան Տոնի Կրոսը և Անդրե Շյուրլեն, իսկ բրազիլացիներից` Օսկարը:

Սա Բրազիլիայի հավաքականի պատմության ընթացքում ամենախոշոր հաշվով պարտությունն էր:

Այսպիսով, աշխարհի առաջնության եզրափակչում Գերմանիայի հավաքականը կխաղա Արգենտինա-Հոլանդիա զույգի հաղթողի հետ, որն էլ կորոշվի այսօր կեսգիշերին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ