Նվեր քնելուց առաջ
Նվեր քնելուց առաջ.
Մեր եկեղեցու 9 ժամերգություններից վերջինը հանգստյան ժամերգությունն է,
որն իր մեջ պարունակում է այս հանգստյան աղոթքը: վայելենք:
Հանգստյան աղոթքս և աղաչանքս ընդունի՛ր, Մարդասէ՛ր Աստուած,
Քո բարի կամքի համաձայն, և մեր մեղքերին և բազում հանցանքներին թողություն շնորհիր և Քեզ փա՜ռք հավիտյանս. ամէն:
Փա՜ռք Քեզ, Տէր Աստուա՛ծ մեր, որ պարգևեցիր այս օրը բարիքով և խաղաղությամբ անցկացնել: Մարդասէ՛ր Աստուած, առաջիկայ գիշերը, որ մոտենում է, մեղքերից փրկիր, չարից ազատիր և առաջնորդիր դեպի բարին;
Առավոտյան օրհնություններին և փառաբանություններին արժանի արա բոլոր հավատացյալներին Քո Սուրբ անունով և պահիր նրանց խաղաղության մեջ:
Տէր Աստուա՛ծ մեր, տո՛ւր Քո խաղաղությունը համայն աշխարհին, վերցրու ցասումն ու պատուհասը Քո արածածներից:
Ողորմիր մեր հայրերին և եղբայրներին, ողջերին և ննջեցյալներին:
Ողորմիր եկեղեցի կառուցողներին, երախտավորներին, սպսավորներին և բոլոր նրանց, որոնք գտնվում են սուրբ եկեղեցու հովանու ներքո:
Տէ՛ր Աստուած, օգնի՛ր քրիստոնյա ղեկավարներին, բարեպաշտ իշխաններին, զինվորներին, և նրանց զավակներին՝ պահիր խաղաղության մեջ:
Տէր Աստուա՛ծ մեր, պահիր առաջնորդին և եղբայրությունը ամբողջական և անխռով Քո խաղաղության մեջ: Քո Սուրբ և Պատվական խաչի նշանով հալածիր երևելի և աներևույթ թշնամուն մեր սահմաններից և մեր բնակության վայրից: Փրկիր մեզ հավիտենական հրից և Քեզ փա՜ռք հաւիտեանս. ամէն:
Հանգիստ, խաղաղ, աղոթքով լեցուն բարի գիշեր բոլորիս՝ մեր Տիրոջը ապավինելու ակնկալիքով:
Ծովիկ Դավթյան