«Լույս» հիմնադրամը հյուրընկալել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավարին
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/01/83372678_3908969932450179_6622276766507466752_n.jpg)
Այսօր «Լույս» հիմնադրամի տնօրեն Դավիթ Հարությունյանը և հիմնադրամի արտաքին քաղաքականության և անվտանգության ուղղության ղեկավար Արմեն Աշոտյանը հյուրընկալել էին «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Դր. Թոմաս Շրապելին:
Պարոն Շրափելը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել հիմնադրամի ընթացիկ գործունեությանը։
Դավիթ Հարությունյանը ներկայացրել է «Լույսի» ոլորտային ծրագրերը, ինչպես նաև հետազոտական աշխատանքները մի շարք ուղղություններով։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հիմնադրամների միջև հետագա համագործակցության ուղիները և պայմանավորվեցին զարգացնել գործընկերային կապերը։