10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Հայաստանի արգործնախարարը հանդիպեց Արգենտինայի իր գործընկերոջը

Հուլիսի 6-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Բուենոս Այրեսում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր արգենտինացի գործընկերոջ Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ:

Նախարարներ Նալբանդյանն ու Թիմերմանը վստահություն հայտնեցին, որ Նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը նոր խթան կհաղորդի տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանը:

Զրույցի ընթացքում նախարարները ջերմությամբ վերհիշեցին Բուենոս Այրեսում, Երեւանում, տարբեր միջազգային համաժողովների շրջանակներում իրենց ունեցած հանդիպումները եւ գոհունակությամբ արձանագրեցին, որ դրանց ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում:

Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից նախարարները կարեւորեցին բազմահազարանոց արգենտինահայ համայնքի դերակատարությունը:

Խոսելով հայ-արգենտինական հարաբերությունների մասին` նախարար Նալբանդյանը նշեց, թե այն փաստը, որ Լատինական Ամերիկայում առաջին դեսպանատունը Հայաստանը բացել է Բունեոս Այրեսում, վկայում է այն կարեւորության մասին, որ Հայաստանը տալիս է Արգենտինայի հետ փոխգործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, մտքեր փոխանակվեցին միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման շուրջ, անդրադարձ եղավ միջազգային խնդիրների

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ