Տղամարդ աղջիկ է. Կարապետյանը սիմպատիա ունի Փոստանջյանի նկատմամբ

՛՛Զարուհի Փոստանջյանը գնաց, դրսում կուրսեր անցավ, եկավ: Շատ աշխույժ է, սիմպատիայով եմ վերաբերվում իր նկատմամբ: Մեջներից տղամարդ աղջիկ է՛՛,-այսօր ասուլիսում ասաց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը՝ խոսելով ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության մասին, որի վարչությունից դուրս են եկել Ստյոպա Սաֆարյանն ու Հովսեփ Խուրշուդյանը:
Նրանց այս քայլը Կարապետյանը համարում է ձևափոխում: ՛՛Ցուցում է դրսից. Րաֆֆի Հովհաննիսյանը հետազոտության կենտրոնի ղեկավար էր, որ ֆինանսավորում էր ԱՄՆ-ը, Արևմուտքի հրահանգն էր, որ դուրս եկան կուսակցության վարչությունից՛՛,-կարծում է նա:
Հարցին, թե ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյաննայդ դեպքում ինչու կմնար վարչությունում, ում հետ է նա աշխատում, Կարապետյանը պատասխանեց. ՛՛Ո՞ւմ հետ չի Ռուբեն Հակոբյանը, և իշխանության հետ է, և ռուսների, և Արևմուտքի, շատ ՛՛ճկուն՛՛ քաղաքական գործիչ է՛՛:
Կարապետյանը հայտարարեց, թե ՛՛Ժառանգությունն՛՛ ոչ մի բան չի անում ինքնուրույն: