11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը նշում է Սահմանադրության տոնը

Հուլիսի 5-ը Հայաստանում նշում են  Սահմանադրության օրը: 1995 թվականի հուլիսի 5-ին  երկրի Հիմնական օրենքի նախագիծը ներկայացվեց համաժողովրդական հանրաքվեի: Սա անկախ Հայաստանի առաջաին Սահմանադրությունն է:

Հայոց պատմության մեջ Սահմանադրության նախագծման ամենահամարձակ փորձերից է 18-րդ դարում Հայաստանի ազատագրության Մադրասի խմբակի, մասնավորապես՝ Շահամիր Շահամիրյանի կողմից շարադրված “Որոգայթ փառացը”, որը միաժամանակ եւ՛ Հայաստանի ազատագրության ծրագիր էր, եւ՛ ապագա անկախ Հայաստանի սահմանադրության նախագիծը։ “Որոգայթ փառացը” ամբողջությամբ հիմնված էր ժամանակի արեւմտաեվրոպական լուսավորչական գաղափարների վրա։

1920թ. Հայաստանի խորհրդայնացումից, ապա նաեւ` 1922թ. Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ստեղծումից հետո հայկական իրավական համակարգն ամբողջությամբ դարձավ Խորհրդային Միության իրավական համակարգի անբաժան մասը։ Խորհրդային շուրջ 70-ամյա պատմության ընթացքում Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն ունեցավ երեք սահմանադրություն։ Առաջինն ընդունվեց 1922թ. փետրվարի 3-ին ՀԽՍՀ բանվորների, գյուղացիների եւ կարմիրբանակայանինների դեպուտատների խորհուրդների առաջին համագումարում։ ԽՍՀՄ-ի եւ Անդրֆեդերացիայի կազմավորումից հետո ՀԽՍՀ սահմանադրությունը փոփոխվեց եւ լրացվեց, եւ 1925թ.-ին ՀԽՍՀ խորհուրդների 4-րդ համագումարը վավերացրեց այդ փոփոխություններն ու լրացումները։ ՀԽՍՀ երկրորդ սահմանադրությունն ընդունվեց 1937թ. մարտի 23-ին ՀԽՍՀ խորհուրդների 9-րդ արտակարգ համագումարում, իսկ երրորդը՝ 1978թ. ՀԽՍՀ 9-րդ գումարման Գերագույն խորհուրդի արտահերթ նստաշրջանում։ Այնուամենայնիվ, ՀԽՍՀ սահմանադրությունները դժվար է գնահատել որպես Հայաստանի իրավական համակարգը բնորոշող երեւույթներ, քանի որ դրանք ընդունվել էին համապատասխանաբար՝ Ռուսաստանի ԽՖՍՀ 1918թ. սահմանադրության, ԽՍՀՄ 1924թ., 1936թ. եւ 1977թ. սահմանադրությունների հիման վրա։

Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների համաձայն, 2005-ին Սահմանադրությունում փոփոխություններ կատարվեցին, որոնք ուղղված էին խորհրդարանի լիազորությունների ընդլայնմանը:

Հիմնական օրենքի համաձայն՝ Հայաստանում կառավարման կիսախորհրդարանական համակարգ է: Օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը, գործադիր իշխանությունը՝ Կառավարությունը: Երկրի անկախության, տարածքային ամբողջկանության եւ անվտանգության երաշխավորը հանդիսանում է ՀՀ նախագահը:

Այժմ քննարկման մեջ է Սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այն ենթադրում է կառավարման համակարգի փոփոխություն:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ