07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Շանթը խենթ չէ և ոչ էլ ահաբեկիչ. ԱՍԱԼԱ-ի մարտիկը համոզված է

”Շանթը խենթ չէ և ոչ էլ ահաբեկիչ”,-պատասխանելով Henaran.am-ի թղթակց հարցին, թե ինչպես է գնահատում Շանթ Հարությունյանի և նրա աջակիցների նոյեմբերի 5-ի գործողությունները պատասխանեց, ԱՍԱԼԱ-ի մարտիկ, “Վան” գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանը:

“Շանթ Հարությունյանի ակցիան քաղաքական պայքարի մի ձև էր և պետք չէ նրա արարքը որակել խուլիգանական: Գուցե ընտրված տարբերակը այնքան էլ արդյունավետ չէր, բայց Շանթը քաղաքական կալանավոր  է, նա այսօր դատվում է քաղաքական ակցիա իրականացնելու համար”,-հավելեց Սիսլյանը:

Հիշեցնենք, որ 1981 թվականի սեպտեմբերի 24-ին չորս հայ երիտասարդներ` Վազգեն Սիսլյանը, Արամ Բասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանը եւ Գեւորգ Կյուզելյանը, գրավեցին Փարիզի թուրքական հյուպատոսարանը եւ 16 ժամ պահեցին իրենց հսկողության տակ: Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի այս գործողությունը, որը կոչվեց “Վան”, առաջինն էր հայ ազատագրական պայքարի նոր շրջանում: Նախ գործողությունը, ապա մարտիկների դատավարությունը ցնցեց ոչ միայն համայն հայությանը, այլեւ աշխարհի շատ ու շատ մարդկանց, որոնք մամուլում, ռադիոյով եւ հեռուստատեսությամբ հետեւում էին այս ամբողջ գործողությանը, դատավարությանը, իսկ հետո լրատվություն էին փնտրում բանտարկված մարտիկների մասին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ