11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

IFC-ն շեշտում է Հայաստանում սննդամթերքի անվտանգության ապահովման դերը առևտրի և արտահանման ծավալների ընդլայնման հարցում

Այսօր Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC)՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ անցկացրեցին համաժողով՝ նվիրված սննդամթերքի անվտանգության ապահովման նշանակությանը առևտրի ծավալների ընդլայնման և նոր շուկաներ մուտք գործելուն:    

Համաժողովի նպատակն էր ի մի բերել պետական պաշտոնյաներին և սննդամթերք արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև օժանդակել տեղական արտադրողներին արտահանման շուկաների պահանջներին համապատասխանությունն ապահովելու և մրցունակությունը բարձրացնելու հարցում: Տարածաշրջանային փորձագետները ներկայացրեցին այլ երկրների փորձը՝ մանրամասնելով ռիսկերի նվազեցման, սպառողների վստահության ապահովման և պոտենցիալ ներդրողների ներգրավման եղանակները:  

 

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ԳՆ ՍԱՊԾ) կողմից ներկայացվեցին սննդի արդյունաբերության 7 ոլորտների համար մշակված՝ <<Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի>> (ՎՎՀԿԿ/HACCP) սկզբունքների վրա հիմնված ուղեցույցները, որոնք  սննդամթերքի անվտանգության ոլորտում համաշխարհային չափանիշներն են համարվում:

 

<<Մեր նպատակն է սննդամթերք արտադրողներին տրամադրել հստակ ցուցումներ, որոնք  կօգնեն ապահովել միջազգային չափանիշների պահանջները>>, նշեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Աբրահամ Բախչագուլյանը, <<Այդ ցուցումները հայաստանյան արտադրողներին թույլ կտան կատարելագործել ինքնահսկման եղանակները, ինչը կբարձրացնի նրանց վարկանիշը և կնպաստի տեղական և արտաքին շուկաներում առևտրի ծավալների ընդլայնմանը>>:

 

IFC-ի կողմից իրականացվող <<Հայաստանում սննդամթերքի անվտանգության բարելավման>> ծրագրի ղեկավար Մայա Թևզաձեն նշեց. <<Սննդամթերք արտադրողներին իրենց ներուժը լիարժեք բացահայտելու ուղղությամբ օգնությունն առաջնահերթ նշանակություն ունի Հայաստանի համար: Կառավարության հետ մեր համատեղ ջանքերն ուղղված են օգնելու սննդամթերք արտադրող կազմակերպություններին կատարելագործել արտադրանքի անվտանգության ապահովման եղանակները, ինչը կհանգեցնի առևտրի ծավալների ընդլայնմանն ու եկամուտների բարձրացմանը>>:

 

Համաժողովը կազմակերպվել էր IFC-ի կողմից իրականացվող <<Հայաստանում սննդամթերքի անվտանգության բարելավման>> ծրագրի և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից՝ Համաշխարհային բանկի համայնքային գյուղատնտեսական պաշարների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի, ինչպես նաև IFC-ի կողմից իրականացվող՝ <<Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրի>> օժանդակությամբ:  IFC-ի դոնոր գործընկերներն այս ծրագրի շրջանակներում հանդիսանում են Ավստրիայի ֆինանսների դաշնային նախարարությունը և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը:

Հայաստանը անդամակցել է IFC-ին 1995թ: Մինչ օրս, IFC-ն ներդրել է 287 մլն. դոլար 48 ծրագրի իրականացման համար տարբեր ոլորտներում, այդ թվում ֆինանսական շուկաների, արտադրության և հանքարդյունաբերության ոլորտներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացներին, ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի և կանոնակարգման դաշտի պարզեցման

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ