16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

՛՛Մենք չենք որոշում՝ երբ կմիանանք ԵՏՄ-ին՛՛

՛՛Երբեք հստակ չի նշվել, թե երբ պետք է լինի ոչ Հայաստանի իշխանությունների կողմից, ոչ Ռուսաստանի իշխանությունների կողմից՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ խոսելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ձգձգումից: ՛՛Մի բան հստակ է, որ մենք չենք որոշում, թե երբ պիտի միանանք, նրանք են որոշում, թե երբ պիտի միանանք՛՛,-կարծում է պատգամավորը:

Հարցին՝ կարծում է, որ, ի վերջո, Հայաստանը կանդամակցի ԵՏՄ, թե ոչ, Ռուբիկ Հակոբյանն արձագանքեց. ՛՛Ես ասացի՝ ոչ թե մենք ենք որոշում այլևս, թե երբ պիտի միանանք կամ չմիանանք, այնտեղ որոշում են՝ մենք կմիանանք, թե ոչ, իսկ եթե միանանք, երբ կմիանանք՛՛:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը մոտ ապագայում կմիանա Եվրասիական տնտեսական միությանը, իսկ Ղազախստանի կողմից արդեն հայտարարություններ են հնչել, որ դա կլինի հոկտեմբերին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ