18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Եռաբլուրում հարգեցին Դուշման Վարդանի հիշատակը /ֆոտո/

Հուլիսի 3-ը Արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանի (Վարդան Ստեփանյան) մահվան օրն է:

Վարդանը զոհվեց 1992թ. հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոյի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում։ Ընկերները հիշում են՝ Վարդանը հաճախ էր կրկնում. “Եթե զոհվեմ, զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ”։

Հերոսի մահվան օրը Եռաբլուր պանթեոն էին այցելել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Վարդանի հարազատներն ու մտերիմները, մարտական ընկերները:

Դիմելով պանթեոնում հավաքվածներին՝ Դուշման Վարդանի մայրը՝ տիկին Զարուհին, ասաց, որ ինքը ողբացող մայր չէ, հպարտ մայր է: “Իմ որդին գնաց դեպի հավերժություն՝ հանուն հայրենիքի, հանուն այսօրվա ազատ ու անկախ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության: Վարդանի համար ամենամեծ արժեքը հայրենիքին ծառայելն ու Արցախը մշտապես հայկական տեսնելն էր”,-նշեց հերոսի մայրը:

Այնուհետեւ տիկին Զարուհին խոսքը սիրով տրամադրեց դեռեւս ուսանողական տարիներից իրենց տուն հաճախակի այցելող, այսօր արդեն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, որն էլ իր խոսքում նշեց. “Վստահորեն կարող եմ ասել, որ Վարդանը եւ Արցախյան գոյամարտի մասնակիցներն իմ եւ իմ հասակակիցների համար իրական հերոսի կերպարներ են, որոնք հավատ եւ վստահություն էին ներշնչում, որ ունենալու ենք խաղաղ եւ անկախ հայրենիք”:

“Եռաբլուրը ոչ թե ողբերգության, այլ հպարտության վայր է”,-նշեց ԱԺ փոխնախագահը: Նրա խոսքով՝ Դուշման Վարդանը, հավատարիմ մնալով իր անվանը, առաջնորդվեց Վարդան Մամիկոնյանի սկզբունքով՝ գիտակցված մահն անմահություն է:

Վարդանի քույրը՝ Արմինեն, ներկաների համար ընթերցեց այն հազարավոր նամակներից մեկը, որոնք մինչ օրս ստանում են երիտասարդներից՝ հասցեագրված Վարդանին:

Տիկին Զարուհին ներկաներին հրավիրեց իր եւ իր դստեր հետ միասին Եռաբլուր պանթեոնից գնալ Վարդանի տուն-թանգարան` ինչպես ինքը նշեց, Վարդանի բաժին մեկ բաժակ սուրճը ըմպելու:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ