21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ընդդիմադիրները հետևում են ավանդույթին, իսկ ԲՀԿ-ը Հայաստանում չէ

ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ասաց, որ նստաշրջանն առաջին հերթին աչքի էր ընկնում նրանով, որ Ադրբեջանի նախագահության պայմաններում էր ընթանում: Խմբի աշխատանքից նա գոհ է, բավական համախմբված են աշխատել, ու որոշումները եղել են միաձայն:  

՛՛Այն խնդիրներում, որոնք վերաբերում են պետականության հարցերին, պատվիրակությունն ինչպես միշտ համախված եղել է, այնպես էլ աշխատել է՛՛,-նշեց նա: Ինչ վերաբերում է քննադատություններին, որ հայկական պատվիրակության անդամները լռություն պահպանեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննադատական ելույթից հետո, ապա Նաղդալյանը շեշտեց, որ այդ որոշումը քննարկվել է պատվիրակության կողմից և բոլորի միահամուռ որոշումն է եղել:  ՛՛Մենք կրկին համոզվեցինք, որ ընտրված վարքագիծը ճիշտ է եղել, հնարավորության դեպքում կրկին նույն պահվածքը կընտրեինք՛՛,-հավելեց պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը: Նա նկատեց, որ եթե Ալիևին 30 վայրկյան տևողությամբ հարց տային առանց արձագանքի հնարավորության սխալ կլիներ, քանի որ հնարավորություն կտային Ալիևին շեղվելու Ադրբեջանի խնդիրներից, ու վերջինս իր ներքին լսարանի համար կասեր այն, ինչ կարող էր ասել միայն հայ պատվիրակների հարցերին ի պատասխան: 

Դիտարկմանը, թե ստացվում է, որ և նախագահն Սերժ Սարգսյանն էլ Աստանայում լռեց, հիմա էլ այս պատվիրակությունն է լռում, Հերմինե Նաղդալյանն արձագանքեց, որ հայ հասարակությունն, ահդ թվում լրագրողները պետք է հասկանան, թե որտեղ է Հայաստանի շահը՝ լռելու մեջ, թե գործ անելու: Նա ընդգծեց, որ նախկինում հայկական պատվիրակությունը նախկինում հարց ուղղել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ստացել են կոշտ պատասխան, որին արձագանքելու հնարավորություն չունեն, և այն ժամանակ էլ քննադատում էին իրենց, որ սա իմանալով հանդերձ՝ հարց են տվել:

Ի դեպ, ասուլիսին պատվիրակության անդամներից միայն ՀՀԿ-ականներն էին մասնակցում: Նաղդալյանն ասաց, որ սա սխալ է համարում: ՛՛Չեմ համարում, որ դա ճիշտ է: Մեծ հարգանք ունենալով յուրաքանչյուրի քաղաքական գծի ու մոտեցումների, սկզբունքի հանդեպ՝ կարծում եմ, որ որևէ բան չի խանգարում այստեղ ներկա գտնվել ու պատասխենլ ձեր հարցերին, նույնիսկ եթե ներկայացնեն իրենց հակասությունները՛՛: Նա շեշտեց, որ արդեն ավանդույթ է դարձել, որ այս ասուլիսին ընդդիմադիրները չեն մասնակցում:

՛՛Լևոն Զուրաբյանն ու Արմեն Ռուստամյանը հետևում են ավանդույթին և չեն մասնակցում ասուլիսին, ԲՀԿ-ի ներկայացուցիչները Հայաստանում չեն, Մհեր Շահգելդյանը մարզում է՛,-հայտնեց ԱԺ փոխնախագահը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ