20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից կազմակերպվող սադրանքներին

Հարց: Հունիսի 5-ին Հայաստանի հարավարևմտյան սահմանին Նախիջևանից
ադրբեջանցի դիպուկահարի կողմից երկու հայ զինվոր են սպանվել:

Այս ամենն ընկած է Ադրբեջանի ռազմական բյուջեի անընդհատ մեծացման ու
Ադրբեջանի նախագահի (ով բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը ստեղծվել է
ադրբեջանական տարածքների վրա, ինչը չի կարող այլ կերպ ընկալվել, քան
տարածքային պահանջներ Հայաստանից` կասկածի տակ դնելով հայկական պետության
լեգիտիմությունը և այդպիսով նաև` նրա գոյության իրավունքը)` Հայաստանին
ուղղված սպառնալից հռետորաբանության համատեքստում:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` ի՞նչ քայլեր է իրականացնում
Ֆրանսիան` կանխելու համար իրավիճակի հետագա սրացումը:

Պատասխան: Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մասնակցում է
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող
բանակցություններին:

Այն կոչ է անում կողմերին` զերծ մնալ հակասական հայտարարություններից,
հաստատել վստահության մթնոլորտ և կողմերին կոչ է անում ակտիվ ջանքեր
գործադրել:

Մայիսի 11-13-ը Հարավային Կովկաս կատարած իր այցի շրջանակներում
Ֆրանսիայի ղեկավարը նախագահներ Ալիևի և Սարգսյանի հետ քննարկել է  խաղաղ
բանակցություններում առաջընթաց արձանագրելու ուղիները:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ