20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կարիճ Լիլոն արտոնյա՞լ է. ահազանգ կանանց գաղութից/վիդեո/

ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունը դրական եզարակացություն է  տվել Աբովյան ՔԿՀ դատապարտյալ Լիլիա Խաչատուրովայի դիմումին բաց, ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու հարցում: Այսօր Henaran.am-ի խմբագրություն զանգահարած կին դատապարտյալները հայտնեցին իրենց վրդվմունքը: Նրանք նշեցին, որ վարչության կողմից կամայական մոտեցում է ցուցաբերվում դատապարտյալների նկատմամբ:

“Մասնավորապես մերժում են բոլոր այն դիմումները, որոնք ուղղված են բաց տիպի ուղղիչ հիմնարկ տեղափոխմանը, պատճառաբանությամբ, որ դատապարտյալները ունեն տույժեր: Խաչատուրովա Լիլիան, նույն ինքը բոլորին հայտնի Կարիճ Լիլոն նույնպես տույժ է ունեցել, սակայն տույժերի լրանալուց մի քանի օր հետո, նրա կալանքը փոխարինել են մեղմ պատժով, իսկ այն դատապարտյալները, որոնց տույժերը մարվել են տարիներ առաջ՝ անտեսվում են վարչության կողմից”,-նշեցին կին դատապարտյալները:

Կանայք հուսահատ են և պահանջում են օրենքից արդարադատ լինել ու բոլորին նայել հավասար աչքերով.”Առանց այն էլ չի գործում վաղաժամկետ պայմանական ազատման օրենքը, հետևաբար դատապարտյալների միակ հույսը մնում է բաց տիպի հիմնարկը”,-հավելեցին դատապարտյալները:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ