15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ճամայկայից մինչև օֆշոր. եթե բացահայտվի՞ /վիդեո/

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ պատգամավոր  Ալեքսանդր Արզումանյանը անդրադարձավ նաև նախկին վարչապետ  Տիգրան Սարգսյանին և սպորտի նախկին նախարար  Յուրի Վարդանյանին նախագահի կողմից դեսպաններ նշանակվելու փաստին:

“Վրաստանը մեր համար մեկ կարեւորագույն պարտնյոր երկիրն է, եւ ՌԴ-ում մեր դեսպանի աշխատանքը կարեւորագույններից մեկն է եւ շատ կարեւոր է, որ լինի հմուտ դիվանագետ, փորձված  գործիչ: Ես Յուրի Վարդանյանին համարում եմ ֆանտաստիկ լավ սպորտմեն, ֆենոմենալ արդյունքներ արձանագրած, բայց դա չի նշանակում, որ ինքը ի վիճակի է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը  Վրաստանում, որտեղ կան բազմաթիվ, բազմապիսի հարցեր, մանավանդ որ հիմա տարածաշրջանում արդեն բաժանանար ուժերի վտանգ է ստեղծվել”,- նկատեց  Արզումանյանը:

Քաղաքական գործչի դիտարկմամբ կա հին, սովետական ժամանակների մոտեցում, ըստ որի եթե  չինովնիկները լավ չեն աշխատում ու չես ուզում աշխատանքից հեռացնես՝ ուղարկում ես պատվավոր աքսորի տարբեր երկրներ.”  Դա կաշխատեր, եթե ուղարկեին օրինակ Ճամայկա, ընդ որում կարելի էր մի քանի տարի աշխատել՝ մեծ արդյունքներ չակնկալելով”,- մանրամասնեց Արզումանյանը:

Արզումանյանը  մեկնաբանեց նաև Տիգրան Սարգսյանի նշանակումը. “Կան պրիտենզիաներ օֆշորային սկանդալի մասին, եւ եթե դա բացահայտվի, ապա խոսքը գնալու է քրեական պատասխանատվության մասին”,-հավելեց Տիգրան Սարգսյանը:

Դիտեք նաև՝ տեսանյութը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ