09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ցանկանան օլիգարխները, թե չցանկանան /վիդեո/

”Աշխարհի բոլոր երկրներում ստվեր կա, բայց մյուս երկրներն ինձ քիչ են հետաքրքրում, Հայաստանն է ինձ հետաքրքրում, որտեղ ստվերը պիտի բացառել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գրող, բանաստեղծ Մերուժան Տեր-Գուլանյանը: Վերջինս բազմաթիվ խոշոր բիզնեսմեններ է ճանաչում, ովքեր աշխատավարձի 2 ցուցակ ունեն` մեկը պետությանն են ներկայացնում, մեկն իրենք ունեն իրենց մոտ: ”Եթե ստվերը դուրս գա, մեր աշխատավարձը 2 տարվա ընթացքում 3-4 անգամ կբարձրանա”,-շեշտեց նա:

Հարցին, թե օլիգարխները կցանկանան դուրս գալ ստվերից, Տեր-Գուլանյանը պատասխանեց.՛՛Ցանկանան, չցանկանան, պետությունից հզոր բան չկա: Օլիգարխն ո՞վ է պետության դեմ, պետությունը պետք է կամք ցուցաբերի, ոչ մի մեծահարուստ պետության դեմ չի կարող խաղալ, պետությունը շատ հզոր մարմին է ու ցանկացածի կարելի է ձերբակալել, որովհետև պետությունը խոսում է օրենքի անունից: Մեր օլիգարխներին պիտի նրբորեն, հորդորով, եթե ոչ, կոշտ հասկացնել, որ տղերք բավական է, դուք պիտի ստվերից դուրս գաք, պետությունն էլ է մեղք, ժողովուրդն էլ”:

Գրողի կարծիքով` օլիգարխներն էլ են մեղք:

Առավել մանրամասն` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ