10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հզորներն ավելի խիստ են դատվելու: Ինչ է ասում Աստվածաշունչը`իշխանավորներին

Թագավորներն ու իշխանները շատ զգույշ պիտի լինեն: Իրենք տիրում են ազգերին, բայց այդ «իշխանությունը Տիրոջ կողմից է տրված … նա էլ հաշիվ է պահանջելու ձեր գործերի համար… Դուք նրա թագավորության սպասավորներն էք, բայց ուղիղ դատ չէք վարում, չէք պահում նրա օրէնքները եւ չէք հետևում Աստծու կամքին, իսկ նա ահ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրա, քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, մինչդեռ ռամիկի համար կա ներման ողորմածությունը։ Հզորներն ավելի խիստ են դատվելու … զորավորների նկատմամբ ավելի խիստ քննություն պիտի լինի» (Իմստ 6:3-9): Տեսնու՞մ էք, ում շատ է տրված նրանից շատ է պահանջվելու (Ղկ. 12:48):

Եթե դուք իշխանավոր էք, կամ պատասխանատու պաշտոնի էք կոչված այս ազգի վրա, խնդրում եմ, զգույշ եղեք: Ձեզանից շատ է պահանջելու Աստված: «¹¹ Այն ամենը, ինչ սուրբ է, պահեցե՛ք սրբությամբ, եւ դուք պիտի սրբանաք. նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանություն պիտի գտնեն» (Իմստ 6:11): – Խնդրում եմ, եթե դուք էլ պաշտոնավոր ընկերներ ունեք, կիսեք ձեր էջին, որպեսզի ավելի շատ մարդիկ տեսնեն ու զգուշանան, քանի որ ամեն մեկս էլ մի բանի կոչված ենք Տիրոջից:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ