10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Հանձնաժողովը հաստատեց. էլեկտրաէներգիան կթանկանա /վիդեո/

Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները դիմեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի հետաձգեն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցի քվեարկությունը: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն իր խոսքում ասաց, որ ինքն էլ է այս թանկացմանը դեմ: ”Մեծ սիրով ես այս նիստը չէի հրավիրի, հանրությանը այսպիսի տհաճ նորության մասին տեղյակ չէի պահի”,-շեշտեց նա: Նա նշեց, որ սակագնի վերանայման հարցը վաղուց են ուսումնասիրել, և եթե հիմա թանկացում չլինի, համակարգը, որը շատ վատ վիճակում է, կայունությունը կկորցնի: ”Եթե կան ռեզերվներ, դուք տեսնում եք, կարող եք ցույց տալ, մենք դա համակարգի ներսում չենք տեսնում, եթե կան, ցույց տվեք, մինչև որոշումն ուժի մեջ մտնելը կփորձենք մեղմացնել”:

 Սակայն հարցի քվեարկությունը չհետաձգվեց:  Հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն կողմ քվեարկեցին և որոշվեց, որ էլեկտրաէներգիան օգոստոսի մեկից թանկանալու է:

Պատգամավորները միաձայն լքեցին դահլիճը: ՛՛Կարապետի պատմությունը դառավ՛՛,-ասաց Հովհաննես Մարգարյանը, իսկ Արամ Մանուկյանն էլ նետեց. ՛՛ ՛՛Համարձակ՛՛ տղերք՛՛:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ