15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱԳ նախարարն ընդունեց Իսպանիայի Սենատի անդամին

Հունիսի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսպանիայի Սենատի անդամ Ուրկո Այարտզա Ազուրտզային՝ Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենզո Օչոայի ուղեկցությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց երկկողմ հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը:

Էդվարդ Նալբանդյանը ողջունեց իսպանացի սենատորի այցն Արցախ՝ նշելով, որ նման այցելությունները հնարավորություն են տալիս առաջին ձեռքից ծանոթանալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և տեղում առկա իրավիճակին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` սենատոր Ազուրտզան ընդգծեց, որ իր համար շատ կարևոր էր այցելել Հայաստան և Արցախ ու վստահեցրեց, որ շարունակելու է իր գործունեությունն` ուղղված հայ-իսպանական փոխգործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան և Եվրոպական միություն համագործակցության շուրջ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ