23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱՄՆ Պետքարոտւղարը բարձր է գնահատում ՀՀ դեսպանի ներդրումը հայ-ամերիկյան հարաբերություններում

ԱՄՆ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ՀՀ դեսպան
Թաթուլ Մարգարյանին հասցեագրված իր գրավոր ուղերձում ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին,
մասնավորապես, նշում է.

”Ամերիկյան ժողովրդի եւ Օբամայի վարչակազմի անունից իմ լավագույն
բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ՝ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի Ձեր առաքելությունն
ավարտելու կապակցությամբ:

Ես շնորհակալություն եմ հայտնում Ձեր ծառայության համար եւ խորապես
երախտապարտ եմ Ձեզ մեր երկու երկրների միջեւ կարեւոր գործընկերության ամրապնդմանն աջակցելության համար”:

Ի պատիվ դեսպան Մարգարյանի՝ ԱՄՆ Պետարարողակարգի ղեկավար Պիտեր Սելֆրիջի կողմից ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ընդունելությունների դահլիճում կազմակերպվել էր հրաժեշտի ընդունելություն, որին ներկա էին Պետքարտուղարության եւ ԱՄՆ
անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական,հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ:

Իրենց ելույթներում ԱՄՆ Պետարարողակարգի ղեկավար Պիտեր Սելֆրիջը եւ
պետքարտուղարության ներկայացուցիչները բարձր են գնահատել դեսպան Մարգարյանի երկարամյա
ներդրումը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ