18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Շնորհավո՛ր ծնունդդ, հայոց հայրենատեր Նախագահ. “Հայոց Արծիվներ”

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ պարոն ՆԱԽԱԳԱՀ

“Հայոց Արծիվներ”  հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության,  շուրջ 44.000 անդամների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր հոբելյանական տարեդարձը՝ 60-ամյակը, և մաղթում   քաջառողջություն, ընտանեկան անսահման երջանկություն և նույնքան բեղմնավոր ու ազգօգուտ աշխատանքի շարունակականություն, որն իրականացրել եք Դուք՝ անընդհատ լրացնելով Ձեր վաստակաշատ տարիների հարուստ կենսագրությունը:

Հայոց անկախ պետականության վերականգնումը, որի ակունքներում կանգնած եք եղել Դուք, հայ ժողովրդի ինքնուրույնության և հզորացման խորհրդանիշն է:

Երջանիկ պիտի լինի այն ժողովուրդը, որն ապրում է մարդկության քաոսից սեփական ազգի խոստումնալից ապագան կերտող իր հայրենատեր զավակների ներկայությամբ: Դուք առաջնորդում եք անխոցելի հայրենասերների այն փաղանգը, որոնց լուսաբացը սկսվում է հայրենիքի, անկախ պետականության պաշտպանությամբ, հզորացմամբ, և երեկոն ավարտվում վաղվա օրվա մտահոգությամբ: Արցախյան վերազարթոնքի փառավոր հերոսամարտից մինչև պետականաշինության խնդրահարույց ներկա օրերը Ձեր խոհեմությունը, լրջամտությունն ու ազգային-պետական-հայրենասիրական շահերի օգտին ցուցաբերվող մշտատև սթափությունը ուժ ու համարձակություն է   ներշնչում   հայրենատեր    քաղաքացիներին,   հանձինս  մեզ` «Հայոց Արծիվներիս»` մշտապես Ձեր, հայոց անպարտելի ժողովրդի, ազգային բանակի, հայոց պետականության կողքին լինելու,  մեր դժվար ձեռքբերումները պահպանելու համար:

Մեծարգո՛ պարոն ՆԱԽԱԳԱՀ, Դուք մշտապես եղել եք Ձեր իմաստուն մտքի զինվորը և Ձեր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել եք հայոց հայրենիքի հզորացմանը: Հայոց հայրենիքի, որի երդվյալ զավակն եք Ձեր աշխատանքային գործունեության ողջ ժամանակաընթացքում՝ Խորհրդային Միության ժամանակներից սկսած պատասխանատու պաշտոններում կենսագրական էջերից մինչև օրս՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի  անչափ պատասխանատու ու պատվավոր պաշտոնում:

        Անգնահատելի է Ձեր վաստակը հայոց պատմության էջերում: Արցախյան ազատագրական պայքարի օրհասական օրերին Դուք մահապարտի վճռականությամբ Ձեզ նվիրեցիք անհավասար պայքարի պայմաններում իր ազատության համար ոտքի ելած պատմական Արցախի ժողովրդի անկախության սուրբ գործին՝ ղեկավարելով ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն…

      Ձեր և մեծանուն հայ հերոսների վճռականության, անկոտրում ոգու, հայրենապաշտության արժեքային համակարգի անկասելի գործադրմամբ հինավուրց հայ ժողովուրդը ազգային-ազատագրական հաղթանակ տարավ 20-րդ դարասկզբին քոչվոր ցեղերի միավորման արդյունքում ձևավորված հորինված Ադրբեջանի դեմ: Հայ ժողովուրդը հերոսացվեց նորագույն պատմության մեջ և Դուք նույնպես արժանացաք Արցախի հերոսի կոչմանը…

      Մենք հպարտ ենք, որ ունենք հայրենապաշտ, հոգացավ, բարոյական բարձր արժանիքների տեր ու լրջախոհ հայոց Նախագահ՝ հանձին Ձեզ:

       «Հայոց Արծիվներս» եղել և մնալու ենք մեր հայրենիքի հավատավոր զինվորը, երկրի օրինավոր քաղաքացին, հայրենիքի վտանգի պահին՝ միշտ նրա առաջին պաշտպանը:

       Կրկին ողջունում ու շնորհավորում ենք Ձեզ՝ մաղթելով արևշատություն, հայրենիքին խաղաղ լուսաբացներ, իսկ հայ ժողովրդին մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան կերտելու հավատ ու վստահություն:

                Աստված Ձեզ և Ձեր ընտանիքին պահապան:

 Խորին հարգանքով`

 §Հայոց Արծիվներ¦ հայրենասիրական հասարակական

կազմակերպության հիմնադիր նախագահ                                       

Խաչիկ Ասրյան   

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ