10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք պետք է մեր ԲՈՂՈՔԸ արտահայտեք , ՃՆՇՈՒՄ գործադրենք. էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիա

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ վաղը՝ հուլիսի 1-ին, ժամը 10:30-ին տեղի կունենա բողոքի ակցիա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման որոշման:

“Դու ուզում ես հերթական ԱՆՀԻՄՆ թանկացումը տեղի ունենա ՔՈ իսկ լուռ համաձայնությամբ ???

Եթե ՈՉ – ապա բարձրաձայնիր բողոքդ!

Երեքշաբթի, հուլիսի 1-ին, ժամը 10:30 տեղի կունենա բողոքի ակցիա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ, Սարյան 22 (Գլխավոր փոստի շենք)

Այդ օրը 11:00-ին տեղի է ունենալու հանձնաժողովի նիստ, քննարկվելու է էլեկտրաէներգիայի թանկացումը, հավանաբար կայացվելու է վերջնական ՈՐՈՇՈՒՄ, ՈՐԻ ՀԻՄՔԵՐԸ  ՉԿԱՆ:

Մենք  պետք է մեր  ԲՈՂՈՔԸ արտահայտեք , ՃՆՇՈՒՄ գործադրենք – ԿԱՆԽԵՆՔ անօրինական որոշման ընդունումը !!!!!”,-գրված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին կայացած ակցիայի ժամանակ ոստիկաններն ուժ էին կիրառել ակցիայի մանսակիցների նկատմամբ՝ 27  անձի  բերման ենթարկելով:

Նշենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 10 %-ով՝ մոտ 4 դրամով: Նախկին 38 դրամի փոխարեն էլեկտրաէներգիայի սակագինը 1 կվ-ի դիմաց կդառնա 42 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է “Էլեկտրական ցանցեր”  ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ