26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տոլմայի ախորժալի բուրմունքը տարածվել էր Հավլաբար թաղամասում

Վրաստանի հայ կանանց “Շուշանիկ” միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի և “Հայարտուն” կենտրոնի,ինչպես նաև անհատ բարերարների աջակցությամբ, ս.թ. հունիսի 29-ին, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցավ հայկական ազգային կերակրատեսակ “Տոլմա-2014” փառատոն-մրցույթը:

Բարի ավանդույթ է դարձել Վրաստանում ազգային մյուս արժեքների հետ միասին ներկայացնել նաև մեր ազգային խոհանոցն իր բազմաբղետությամբ: Առավոտից ախորժալի տոլմայի բուրմունքը տարածվել էր ողջ Հավլաբար թաղամասում: Եկեղեցու բակում շարված սեղաններին տեղ էին գտել թբիլիսահայ տիկնանց պատրաստած տոլմայի շուրջ 20 տարատեսակներով կաթսաները:

Վրաստանի հայ կանանց “Շուշանիկ”  միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը, ներկայացրեց դեռևս ուրարտուական ժամանակներից եկող տոլմայի՝ իսկական հայկական ճաշատեսակ լինելը և փառատոն-մրցույթը հայտարարեց բացված:Վիրահայոց Թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը օրհնեց տոլմայով լի կաթսաները և բարեհաջող ընթացք մաղթեց փառատոնին:

Հայոց հինավուրց եկեղեցու բակը լեփ-լեցուն էր մարդկանցով. եկել էին բազմաթիվ հյուրեր, տեղացիներ և ժամանած հայեր, վրացիներ, ռուսներ, ֆրանսիացիներ, գերմանացիներ, նրանք բոլորը համտեսելով տոլման, բարձր գնահատեցին այս ազգային կերակրատեսակը:

Մինչ տարածվում էր “Հայարտուն”  կենտրոնի համույթների և անհատ կատարողների ուրախ երգն ու երաժշտությունը, մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիլյանի, գեղարվեստական ղեկավար՝ Պավել Օգանեզովի գլխավորությամբ, մրցատյանը գնահատում էր ներկայացված տոլմայի արտաքին տեսքը, մատուցման կատարելությունը, քննարկում տոլմայի տարբեր տեսակների համային հատկանիշները՝ մրցույթի հաղթողին որոշելու համար:

Այս տարի մրցանակները շնորհվեցին երկու անվանակարգերից. գնահատվեց տոլմայի տեսքը և մատուցման դիզայնը, ինչպես նաև համային հատկությունը և նորամուծությունը: Մրցատյանի նախագահ՝ Վիրահայոց թեմի ֆինանսական տնօրեն Մարգարիտա Կիրակոսյանը բարձրաձայնեց երկու անվանակարգերից հաղթողներին: Տոլմայի տեսքը և մատուցման դիզայնը անվանակարգից առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին՝ Վարսենիկ Գևորգյանը, Հռիփսիմե Անդրեասյանը և Ալինա Ամիրխանովան, իսկ համային հատկություն և նորամուծություն անվանակարգից համապատասխանաբար՝ Լուսինե Գալուստյանը, Ցիալա Թեյմուրազովան և Սվետլանա Հովսեփյանը: Բոլոր հաղթողները արժանացան մրցանակների և նվերների: Մրցույթի մասնակիցներին բաժանվեցին օրհնված սրբապատկերներ:

“Տոլմա-2014” փառատոն-մրցույթի ընթացքում ներկաներին զովացուցիչ ըմպելիքներով հյուրասիրում էր ըմպելիքների “Ballis”  ընկերությունը, հացով ապահովել էր Օնիկ Նանիջանյանի “Իսկական հայկական լավաշ” ընկերությունը: Միջոցառումը վարեց Աննա Պողոսովան:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ