26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

“…ինձ մինակ իմ տղայիս առողջությունն ա պետք, վեչ թա իրա պաշտոնը”. Սերժ Սարգսյանը 60 տարեկան է /վիդեո/

“Ես այն մարդկանց թվին չեմ դասվում, ովքեր նախորոք պատրաստվում են իրենց ծննդյան տարեդարձներին: Այս հոբելյանական տարեդարձը, ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ այն հանգրվանն է, որտեղ ես իրականացված տեսել եմ բոլոր երազանքները: Մարդ արարածն այնպիսին է, որ միշտ փորձում է հիշարժան տարեթվերի հետ կապել որոշակի հանգամանքներ:

Չեմ կարող իմ 60-ամյակի առիթով ասել, որ իմ բոլոր ցանկություններն իրականացել են, ուստի այլ հանգամանք չի մնում, քան սպասել իմ հաջորդ հոբելյանին` 65-ամյակին, որը ես կցանկանայի դիմավորել արդեն ազատ Արցախով, հստակ հաստատված խաղաղությամբ եւ արագ տեմպերով զարգացող Հայաստանով եւ նույնչափ արագ տեմպերով ներգաղթ երեւույթներով: Ես ցանկանում եմ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր նշում են իրենց ծննդյան տարեդարձները կատարված ցանկություններով դիմավորեն”,- հունիսի 17-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Այսօր՝ հունիսի 30-ին Սերժ Սարգսյանը դարձավ 60 տարեկան:

Իսկապես Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահին կառավարման բարդ շրջան բաժին ընկավ: Սակայն արձանագրենք, որ Սերժ Սարգսյանը իր վարած քաղաքականության շնորհիվ կարողանում է ապահովել խաղաղություն, հնարավորինս կայուն տնտեսություն ստեղծել: Բնականաբար, կան նաեւ քննադատողներ ու դժգոհողներ՝ չաշխատող մարդուց պիտի բոլորը գոհ լինեն:

Նախագահի մայրը տիկին Նորան yerkir.am-ի հետ հարցազրույցում անդրադառնալով որդու հասցեին հնչած քննադատություններին՝ մասնավորապես ասել է, որ չկա մարդ, որ չքննադատեն:

“Ասում ա` շահեն հարը շահեն քմակեն քաշում ա (անգամ շահի` թագավորի հայրը կարող է շահի հետեւից խոսել): Հու հինչ օզում ա` թող ասե, սաղի բերանը հո փակելու չը՞նք: Ես իմ երեխուս անա արխային ըմ, վեր ինքը մաքուր ու հայրենասեր մարդ ա: Արխային ըմ, վեր ինքը թալանչի չի”,-ասել էր մայրը: Սակայն տիկին Նորան չի ցանկացել, որ որդին՝ Սերժը նախագահ դառնա:  

“Որպես մայր` ինձ մինակ իմ տղայիս առողջությունն ա պետք, վեչ թա իրա պաշտոնը: Ես էն ում օզում, որ առավոտը իմ երեխայիս զավտրիկ տամ, կեսօրին էլ աբեդ տամ, իրուգյունն էլ` ուժին, կողքես օտե (ուտի), խմե, ես էլ հանգիստ քնեմ: Ես տա ըմ օզում: Դե, վեր ինքը օզալ ա օրիշ պեն (ուրիշ բան)… Դե, հայրենասեր ա, աշխատող ա, թող ուրան քեփավ ինի (թող իր ուզածով լինի): Էն ծառեն տիրեւը տեսնում ը՞ս, իմ սերտըս սաղ օրը տի տղտողում ա (դողդողում է) իմ խոխոցս հետե”:

 Henaran.am-ը միանում է բոլոր հնչող շնորհավորանքներին, երկրի նախագահին Սերժ Սարգսյանին մաղթելով առողջություն եւ ամենայն բարիք՝ ի նպաստ Հայաստան աշխարհի:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ