08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

“Եկեք ձեր երեխային տուն տարեք՝ ուշ ա….”.մանկապարտեզի դաստիարակները՝ ծնողներին

Henaran.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին դժգոհում էր Երեւանի մանկապարտեզներից մեկի աշխատանքից: Ըստ քաղաքացու, ծնողները երեխաներին կարող են տուն տանել մինչեւ ժամը 17.30-ը:

“Այսինքն այդ ժամից մեկ րոպե անց էլ ենթադրենք իրավունք չունեն մեր երեխաներին պահելու, բայց զանգահարում են ժամը 16-ին՝ ասում են եկեք տարեք, միայն ձեր աղջիկն է մնացել”,-ասաց քաղաքացին:

Վերջինս խոսքով՝ ինքն ու կինը աշխատում են: Կինն աշխատանքը վերջացնում է ժամը 17-ին եւ կես ժամում հասցնում է վերցնել երեխային: “Կամ զարմանում եմ նման դաստիարակների մտածելակերպի վրա, որ մի ծնողը կուզենար երեխան ավել մնա մանկապարտեզում: Եթե մնում է, ուրեմն աշխատանքի են կամ հարմար չէ”,-ասաց նա:

Քաղաքացուն զայրացրել էր հատկապես այն, որ տնօրինությանը բողոքելուց  հետո անմիջապես հաջորդ օրը՝ տվյալ դաստիարակը նույն քայլին է դիմել:

“Վերջապես ով պիտի վերահսկի այս ոլորտը, ասում են հետեւենք երթուղայինի վարորդը չծխի: Դեմ չեմ, բայց մի հատ էլ թող մանկապարտեզ մտնեն տեսնեն ինչ է կատարվում”,-իր խոսքը եզրափակեց ահազանգած քաղաքացին:

Henaran.am-ը պատրաստ է նաեւ ներկայացնելու քաղաքապետարանի տեսակետը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ