07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք պետք է շարունակենք արտահայտել մեր վրդովմունքը. Անահիտ Բախշյան

Այսօր մեկնարկած “ժառանգություն” կուսակցության համագումարին ”Բարև Երևան” խմբակցության անցած մեկ տարվա աշխատանքների հաշվետվությունը ներկայացրեց ’’Բարև Երևան’’ խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

”Ես հետևյալի մասին եմ ուզում հաշվետվություն տալ 2013 թվականի մայիսին մենք մասնակցեցինք Երևանի ավագանում ընտրություններին և վեց անդամով անցանք: Մենք սկսեցինք այս դաշտում մեր պայքարը:Երևանցիների իրավունքների պաշտպանության հարցում սերտորեն համագործակցում ենք ՄԻՊ- ի հետ ”,-իր ելույթում նշեց անահիտ Բախշյանը:

Նա նկատեց, որ  ծրագրերի իրագործման համար պահանջվում են երբեմն երկարատև և համակարգված աշխատանք, սակայն խմբակցությունը պատրաստ է դեմ գնալ դժվարություններին:

Բախշյանը նկատեց, որ ավագանու անդամները կանոնակարգի համաձայն  քաղաքային իշխանություններին հարց ուղղելու իրավունք ունեն միայն երկու նիստը` մեկ անգամ :Իրենց խմբակցությունը պայքարել և պայքարում է այդ բոցթողումը շտկելու համար:

” Եվս մի կարևոր նախաձեռնություն տապալվեց, մեք առաջարկում էինք ավագանու նիստերի ուղիղ հեռարձակում: Չմոռանանքնաև  մեր ակտիվ մասնակցությունը տրանսպորտի թանկացման դեմ պայքարում: Արձագանքենք, որ հայցադիմումով մեր առաջարկած հարցերը օրենքի ուժ ստացան և այն ԱԺ-ում հաստատվեց, մինչ այդ ավագանին այդքան իրավասություն չուներ”,-ասաց խմբակցության ղեկավարը:

Բախշյանը մանրամասնեց ”Բարև Երևանի” իրականացնող գործառույթները թվելով նաև իր, որպես խմբակցության ղեկավարի իրականացրած աշխատանքները.”Կազմակերպել և վարել եմ խմբակցության նիստերը պատասխանել եմ նամակներին:Համակարգել եմ խմբակցության բոլոր աշխատանքները: 27  նիստ ենք ունեցել անցած մեկ տարվա ընթացքում:  Քաղաքացիներից ստացել ենք 91  նամակներ, և ուղղել 421  հարց ու նամակ ու ստացել` 420  պատասխան: Մասնակցել ենք Կոմիտասի 5, Ամիրյան 18, օղակաձև զբոսայգու տարածք և այլ ապօրինի կառույցների դեմ տարվող պայքարին”,-ասաց Անահիտ Բախշյանը:

Խմբակցության ղեկավարը տեղեկացրեց նաև, որ հաշմանդամների հիմնահարցերը նույնպես բազմիցս բարձրացվել են  ”Բարև Երևան”-ի  կողմից. ”Շատ խնդիրներ լուծվել են , չնայած տարվելիք աշխատանքները դեռ շատ- շատ են: Մեր հարցերին հաճախ պատասխանում են շատ տգեղ, բայց մենք հասանք նրան, որ Երևանի ավագանին բազմակուսակցական կառույց է և մենք պիտի ամեն նիստեին արտահայտենք մեր վրդովմունքը, չնայած դրանից վրդովում են Երևանի քաղաքային  իշխանությունները: Չնայած դրան ”Բարև Երևան”-ը   շարունակելու է իր ընտրած գործելաոճը և պայքարելու է անօրինականությունների դեմ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ