26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀ վարչապետը ՝ Տիգրան Սարգսյանի, Վլադիմիր Գասապարյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասին /վիդեո/

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ դեսպան նշանակելու փաստը եւ նրա բնութագրմամբ՝ Տիգրան Սարգսյանը չի հեռացել, հոգով սրտով մեզ հետ է:”Բրավո, լավ է”,-ասաց նա:

Ինչ վերաբերում է իր եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փոխհարաբերություններին, ապա լարվածություն չկա եւ Գասպարյանը նորմալ աշխատում է:

Այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որտեղ նա պաշտպանել է քառյակի կետերը եւ խոսել բավականին փաստարկված, վարչապետը տվեց հետեւյալ պատասխանը. “Ես Ղարաբաղում եմ եղել գիտեք, բայց արձագանքել են պատասխանատուները, իմ կարծիքով հիմնավոր պատասխանել էին, ամեն դեպքում ես յուրաքանչյուր ողջամիտ հարցի, մենք որպես կառավարություն մենք պատրաստ ենք արձագանքել եւ ես դեռ չեմ ծանոթացել այդ արձագանքներին, որպեսզի համադրեմ, եթե անհրաժեշտություն լինի բացատրություն անպայման կտամ”:

Հովիկ Աբրահամյանը դեմ չէ, որեւէ մեկի ակտիվ քաղաքականություն վերադառնալուն եւ նրա խոսքով,  որոշումը երկրորդ նախագահինն է: “Ակտիվ քաղաքականություն որ նպաստում է մեր երկրի զարգացմանը, մենք ուրախ ենք յուրաքանչյուր անձի մուտք քաղաքականություն”,- ասաց վարչապետը:

ՀՀ վարչապետը լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ:

Այլ հետաքրքիր մանրամասները, նրա դիտողությունը մաստակ ծամող լրագրողին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ