08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սահմանադրական բարեփոխումների վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 15-ին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է ընդունել, որի համաձայն փոփոխություն եւ լրացում է կատարվել ՀՀ նախագահի սեպտեմբերի 14-ի` նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին հրամանագրում:
Որոշման մեջ նշվում է հետեւյալը. “Հիմք ընդունելով “Իրավական ակտերի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի “Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին” ՆՀ-207-Ն հրամանագրի`

1) 4-րդ կետի 1-ին ենթակետում «հուլիսի 1-ը» բառերը փոխարինել “հոկտեմբերի 15-ը” բառերով.

2) 2-րդ կետով հաստատված 1-ին հավելվածում՝

ա. “Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել “Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար” բառերով,

բ. “Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար” բառերը փոխարինել “Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար”:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից”:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ