16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վարչապետին ուղղված նամակից հետո ԱԱԾ-ն ներխուժել է բուհի տարածք.168 Ժամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված «Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանի բաց նամակից հետո երեկ Ազգային անվտանգության աշխատակիցները ներխուժել են բուհի տարածք և ստուգումներ են իրականացրել: Վարկած կա, որ նամակի հետքերով ժամանած «հյուրերը» կոռուպցիոն գործարքներ են փնտրել բուհի անձնակազմի փաստաթղթերի, թղթաբանության մեջ:

Իսկ նամակի բովանդակությունը, հիշեցնենք, ազդակ էր վարչապետին, որ Կրթական ոլորտը համակարգող նախարար Արայիկ Հարությունյանն անձնական քմահաճությամբ որոշումներ է կայացնում, ինչից այս դեպքում տուժել է բուհը՝ կրելով ահռելի նյութական և բարոյական վնասներ (50.000 ԱՄՆ դոլար):

ԽՍՀՄ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, դոցենտ, մոտ 200 գիտական աշխատության հեղինակ, աշխարհի առաջավոր լեզվաբանների հանրագիտարաններում ընդգրկված հայ հեղինակ Վաղարշակ Մադոյանը նշում է, որ անելանելի վիճակից հարկադրված է դիմել գործադիր մարմնի ղեկավարի միջամտությանը, և հարց է բարձրացնում՝ ո՞վ է, ի վերջո, կրելու նախարար նշանակված անձի արարքի նյութական պատասխանատվությունը.

«Մի՞թե մեր երկրում երբեք չպիտի գնահատվեն ո՛չ գիտական վաստակը, ո՛չ ազնվությունը (բա կարծես պայքարում ենք կոռուպցիայի դե՞մ)… Ազատ երկրում, ինչքան ես գիտեմ, աշխատող ձեռքերին չեն խփում։ Մենք ընտելացել ենք, որ պետական կառույցը պետք է կարգադրի, բայց գոհ կլինենք, եթե հասնենք այն մակարդակին, որ պաշտոնյաները գոնե չխանգարեն ձեռներեցի գործունեությանը»։

Ռեկտոր Վաղարշակ Մադոյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց երեկ բուհում ԱԱԾ-ի կողմից իրականացված ստուգումների մասին տեղեկությունը՝ ընդգծելով, սակայն, որ ինքը հավատում է ԱԱԾ աշխատակիցների ներկայացրած պատճառաբանությանը և նրանց ժամանումը չի կապում վարչապետին ուղղված նամակի հետ:

«Այո, երեկ մեզ մոտ էին եկել ԱԱԾ աշխատակիցները և ստուգում էին՝ պարզելու՝ արտասահմանցի ուսանողները տեղո՞ւմ էին, թե՞ ոչ: Սա բացարձակապես կապ չունի վարչապետին ուղղված իմ բաց նամակի հետ, կամ՝ նախարարից իմ դժգոհության: Ես Ձեզ ասեմ՝ ինչն է պատճառը, ինձ էսպես ներկայացրեցին՝ մի քանի բուհերում հայտնաբերել են ուսանողների, որոնք իբր հնարամտություն են արել… ուսանող են դարձել, որպեսզի ռեզիդենտ քարտ վերցնեն ՀՀ-ում: Եկան մեզ մոտ էլ ստուգեցին, բոլորը տեղում էին, մեզ մոտ որևէ խնդիր չհայտնաբերեցին: Եվ ասեմ՝ ես շատ ողջունում եմ այդ հետևողականությունը և ինձ ավելի ապահովագրված եմ զգում, իրավապահները պատշաճ հետևում են փաստորեն, որ մանիպուլյատիվ բաներ չարվեն այլ անվան տակ, ու դա շատ լավ է, մենք էլ պիտի զգոն լինենք»,- պարզաբանեց ռեկտորը:

Հիշեցնենք, որ «Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանն օրեր առաջ բաց նամակով դիմել էր վարչապետին ծայրահեղ վիճակից ելնելով, քանի որ կրթական ոլորտը համակարգող նախարար Արայիկ Հարությունյանը, ինչպես ինքն է նշում, կամայականորեն շրջանցել է ՀՀ Կրթության, Լիցենզավորման մասին և մի շարք այլ օրենքներ և չպատճառաբանված կերպով հրաժարվել է իր ղեկավարած բուհին լիցենզիա տալ: Մինչդեռ, ռեկտորի խոսքով, բուհն ահռելի ծախսեր է կատարել, նյութատեխնիկական բազա է ապահովել, պայմանագրեր, պայմաններ է ստեղծել ու նախարարի քմահաճության պատճառով կանգնել է փաստի առջև՝ չգիտի, թե իրավիճակի պատասխանատվությունն ում վրա դնի:

Ի դեպ, ռեկտորն իր տեքստում ընդգծում էր հեղափոխության հանդեպ, վարչապետի հռչակած հակակոռուպցիոն արշավի մասին ի սկզբանե ունեցած իր հավատի ու դրա կորստի մասին: Ակնարկում է նաև, որ այս ամենից հետո վախենում է նախարարի դեմ հայցով մտնել դատարան:

«… Մի՞թե այս թատրոնի ռեժիսորը չի հասկանում, որ մենք՝ անզոր հանդիսատեսներս, ցավոք, իրենից ավելի հեռուն ենք տեսնում։

Հայտնի է, որ պետությունը պետք է ոչ թե խոչընդոտի, այլ օժանդակի ձեռներեցին։ Լիցենզավորման մարմինները պետք է լինեն ոչ թե զսպիչ, այլ խթանիչ:

Հիմա ես ստիպված են դիմել դատարան, բայց տարբեր աղբյուրներից ինձ զգուշացնում են, որ, եթե շատ պնդեմ, կարող են բուհը փակել առհասարակ։ Մի՞թե բռնապետությունը Հայաստանում անմահ է:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ