08 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Հանդիպել է Իտալիայի դեսպանին

 Հունիսի 25-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

 Դեսպանի խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ հնարավոր զարգացումները, ինչպես նաեւ երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, որոնց թվում` հատկապես ընդգծելով պետության վրա համակարգային կոռուպցիայի կործանարար ազդեցությունը, շրջափակման հետեւանքով տնտեսական այլընտրանքների բացակայությունը:

 Նախագահն անդրադարձել է նաեւ ժողովրդավարական ազատությունների եւ մարդու իրավունքների համատարած ոտնահարումներին, դրա վառ ապացույց նշելով կեղծված բոլոր ընտրությունները:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ