05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Գլխավոր դատախազը երաշխավորում է

“Ես երաշխավորում եմ, որ անմեղ մարդիկ չեն դատապարտվի, ես անձնական պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա: Անպատժելիության մթնոլորտը հանցավորության աճին է նպաստում: Բոլորն իրենց արարքի համար պետք է ենթարկվեն պատասխանատվության”,-մամուլի ասուլիսում հունիսի 26-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Այն դիտարկմանը, թե այսինքն նախկին դատախազի օրոք եղել են նամն դեպքեր՝ Կոստանյանն ասաց, որ նախկի վիճակագրությունը չի ուսումնասիրել:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում երկրում կրակոցների ավելացումը Գեւորգ Կոստանյանը պայմանավորեց նրանով, որ դրա մասին ավելի շատ է հիմա խոսվում՝ վստահեցնելով, որ ոստիկանության կողմից բավական լուրջ աշխատանք է կատարվում այդ ուղղությամբ, եւ այսօր արդեն կարելի է տեսնել, որ բավական լուրջ արդյունքներ կան:

Հանրային լայն արձագանք ստացած Վերահսկիչ պալատի 2012թ. զեկույցի հիման  վրա ընդամենը մեկ քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել:

Դատախազի խոսքով,  դատախազություն է ուղարկվել 17 նյութ. երկու նյութեր միացվել են մեկ քրեական գործում՝ դիտավորյալ սնանկացման հարցով,  5 նյութերի հարցով քրեական գործի հարուցումը մերժվել է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ