13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Բանդայի գործով “պարագլուխը” փաստեր ներկայացրեց /վիդեո/

“Բանդայի”  գործով այսօր կայացած դատական  նիստում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ,  հետազոտեց ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի կողմից նախորդ դատական նիստի ժամանակ ներկայացված լազերային սկավառակը, ապա բավարարեց ամբաստանյալի եւ նրա պաշտպանի միջնորդությունը՝ այն որպես ապացույց ճանաչելու եւ գործին կցելու մասին։

Տեղեկացնենք, որ խոսքը գնում է  “Բանդայի”  վնասազերծման մասին ոստիկանության պատրաստած հեռուստառեպորտաժին,նաև “սուր անկյուն” հաղորդաշարով հրապարակված տեսանյութին,  որով, ըստ պաշտպանական կողմի, խախտվել է ամբաստանյալի անմեղության կանխավարկածը։ Տեսանյութում նշվում է, որ բանդիտիզմի կասկածանքով նախկինում 6 անգամ դատապարտված Արտուշ Հակոբյանը բերման է ենթարկվել ոստիկանություն:

Ամբաստանյալ Արտուշ Հակոբյանը  դատարանին դիմելով նշեց, որ հասարակական կարծիք է ձևավորվում, որ ինքը 6 անգամ դատապարտված է, այնինինչ ըստ նրա փոխանցման ինքը դատապարտվել է՝ 3 անգամ:

Նշվածի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ նրա պաշտպանը՝  Հովիկ Արսենյանը, որը  նշեց, որ Հակոբյանը ձերբակալվել է ոչ թե 6՝ այլ 4 անգամ:

Տեսանյութում նաև խոսք է գնում և ցուցադրվում ոստիկանության կողմից հայտնաբերված դիմակների մասին. դատարանում ամբաստանյալը հայտարարեց, որ նա երբեք դիմակ չի կրել:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ