10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Արայիկ Հարությունյանի գործունեության մեջ բազմաթիվ մտահոգիչ կետեր կան, դա փաստ է

ԲՀԿ-ն չի քննարկում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջելու հարցը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այս պահին քննարկում չկա, որովհետև ինչքանով տեղյակ եմ՝ ուսանողները դադարեցրել են նստացույցը և պատրաստվում են քննարկումների Արայիկ Հարությունյանի հետ: Երբ իրենց քննարկումները կավարտեն, արդյունքները կտեսնենք, գուցե, քննարկենք: Արայիկ Հարությունյանի գործունեության մեջ բազմաթիվ մտահոգիչ կետեր կան, դա փաստ է», – ասաց Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը դիմել էր ՀՀ ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսելու առաջարկով:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ