05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սորոսի վարձկանների ձեռքերը հասան նաև գերեզմաններին

Հայտարարություն.

Սիրելի հայրենակիցներ, դիակիզարանների մասին արհեստական օրակարգը ամբողջությամբ Սորոսի գրասենյակի կողմից ուղղորդվող գործընթաց է, որը սկսվել է տարիներ առաջ: Դեռևս 2013 թվականին սորոսական Հովհաննես Հովհաննիսյանը Սորոսի գրասենյակի պատվերով և ֆինանսավորմամբ հրապարակել է «Գերեզմանոցներ, դիակիզարաններ թե այլ լուծումներ» աշխատությունը, օրակարգ բերելով ՀՀ-ում թաղման ծեսերի փոփոխության հարցը: Սորոսի գրասենյակի նպատակը ամբողջ աշխարհում և մասնավորապես մեր երկրում` պայքարն է ավանդույթի դեմ:

Սույն փաստով ես տեղեկացնում եմ, որ Սորոսի գրասենյակից ֆինանսավորվող նմանօրինակ արշավներով կատաղի պայքար է տարվում ազգային ավանդությունների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ:

Սիրելիներս, իմ ռեսուրսներն անսպառ չեն և ես ստիպված եմ այս թեմայի շուրջ այս պահին բավարարվել այս իրազեկումով: Եթե ՀՀ քաղաքացիների համար ընդունելի է ավանդական գերեզմաններից հրաժարվելու գաղափարը ես չեմ պատրաստվում այս հարցում որևէ կերպ իմ կարծիքը պարտադրել չափահաս մարդկանց: Ինձ կմնա արձանագրել, որ Սորոսի վարձկանների ձեռքերը հասան նաև գերեզմաններին:

Եթե այս հարցով լինեն բողոքի ցույցեր սիրով կմիանամ և կմասնակցեմ, սակայն այս հարցով իմ կողմից որևէ նախաձեռնության չի լինի: Այս հարցում թողնում եմ ձեզ մեն մենակ Սորոսի վաստակների դիմաց: Այն նույն վաստակների ում հանրային կերպով ջարդուփշուր եմ արել վերջին ամիսներին:

Շնորհակալություն, միշտ ձեր Մալյան:

Հ.Գ. Ինձ վրա խուլիգանական հարձակում գործած և առևանգման կազմակերպված փորձ իրականացրած «Ռեստարտ» խուլիգանախումբը իր անպատիժ գործունեությունն է ծավալում այս նույն սորոսական պատգամավորի բարձր հովանու ներքո:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ